Ամսագիր.am
Image default
Հոբելյարի անկյուն

«Թագուհին ամեն ինչ կարող է».Ելիզավետա 2-ի թուլություններն ու արժանիքները

Այսօր Մեծ Բրիտանիայում կսկվեն չորսօրյա հանդիսավոր արարողություններ Ելիզավետա 2-րդի ադամանդե 60-ամյա հոբելյանական գահակալության առթիվ: Նա գահ է բարձրացել 1952թ.-ի փետրվարին, սակայն արարողությունները անցկացվում են հունիսին:
Ելիզավետա 2-րդը բրիտանական միապետության պատմության մեջ 60-ամյա գահակալությունը նշող երկրորդ միապետն է: Մինչ այդ ադամանդե հոբելյանն է նշել միայն թագուհի Վիկտորիան 1837-1901թթ:
Հունիսի 2-6 տևող տոնական միջոցառումների նախաշեմին մենք որոշեցինք ձեր դատին հանձնել թագուհու կյանքի ամենահետաքրքիր փաստերը, որոնք չափազանց տպավորիչ են: Օրինակ`

  • Թագուհու հասակը ընդհամենը 160 սմ է:
  • Մանկության տարիներին Մեծ Բրիտանիայի ապագա թագուհուն անվանում էին Լիլաբետ, քանի որ աղջնակը իր անունը ասել չէր կարողանում:
  • Ելիզավետ 2-ի գահակալման տարիներին Մեծ Բրիտանիայում փոխվել են 12 վարչապետներ, որոնցից 2-ը ծնվել են նրա գահակալության տարիներին:
  • Թագուհին միակ անգլուհին է, ով կարիք չունի անձնագրի:
  • Այսօր թագուհին արդեն մեքենա չի վարում, չնայած, որ 1945 թվականի ապրիլից ունի վարորդական իրավունք, ինչպես նաև ավտոմեխանիկի որակավորում, որը նա ստացել է Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ժամանակ:
  • Իր ապագա ամուսնու` Ֆիլիպ Մաունտբատտենի հետ թագուհին ծանթացել է 13 տարեկանում: Հանդիպումից մի քանի օր անց երիտասարդ զույգն արդեն սիրային նամակներ էր փոխանակում:
  • Հարսանիքից առաջ թագուհին ստիպել է ամուսնուն մենընդմիշտ թողնել ծխելը:
  • Ելիզավետա 2-ը մինչ այսօր պայուսակում պահում է արծաթե կոսմետիկան, որը Ֆիլիպը նվիրել է իրեն հարսանիքի օրը:
  • 2007 թվականին Ելիզավետա 2-ը և Ֆիլիպը նշեցին իրենց արծաթե հարսանիքը:
  • Թագուհու հիմնական զվարճանքը կորգի ցեղատեսակի շներն են: 60 տարիների գահակալության ընթացքում պալատում ապրել են ավելի քան 30 շներ:
  • Թագուհին ունի արվեստի գործերի, կահույքի և ազնվացեղ ձիերի հավաքածուներ:
  • Թագուհու զգեստապահարանում խիստ կարգուկանոն է: Ամեն նոր իր գրանցվում է իր անունով հատուկ կատալոգի մեջ, որտեղ նաև նշվում հագնելու է օրը և տեղը: Դա օգնում է նրան խուսափել կրկնություններից և հստակ իմանալ թե որ զգեստով է հանդիպել այս կամ այն մարդու հետ:
  • Ամեն նոր կոշիկը նախ և առաջ փորձում է նրա աղախինը:
  • Առավոտը թագուհին սկսում է թեյով: 7:30-ին  նրա սպասուհին նրան է մատուցում արծաթե թեյնիկով թեյը, կաթը և մի ափսե թխվածք նրա շների համար:
  • Պաշտոնական արարողությունների ժամանակ թագուհին օգտագործում է պայուսակը որպես գաղտնի նշան: Օրինակ նա պայուսակը դնում է սեղանին, երբ ուզում է 5 րոպեից հեռանալ:
  • Երբ թագուհին հոգնում է զրուցակցի հետ խոսակցությունից պտտում է մատանին կամ պայուսակը մի ձեռքից տանում է մյուսը:
loading...

Կարդացեք նաև

Վարդան Աճեմյանը կդառնար 106 տարեկան

Այսօր Ռոբերտ ամիրխանյանի ծննդյան օրն է

admin

Այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է

admin