Ամսագիր.am
Image default
Հասարակություն

«Դեմ ենք մետրոյի թանկացմանը»

Հուլիսի մեկից Երևանի մետրոյի սակագինը կդառնա 100 դրամ` ներկայումս գործող 50-ի փոխարեն: Այս մասին օրերս ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

Իսկ այդ լուրը քաղաքացիներին, հատկապես երիտասարդներին ստիպեց անհանգստանալ: Ֆեյսբուքի միջոցառումների շարքում հայտնվեց «Դեմ ենք մետրոյի թանկացմանը» հանրային իրադարձությունը: Նախաձեռնողի հետ կապ հաստատել չհաջողվեց, սակայն մասնակիցների մեկնաբանությունները ցցնցող էին:

Երիտասարդները վիրավորված ու հիասթափված են թանկացումներից և պատրաստվում են անգամ ստորագրահավաքի:

Թե ինչու են թանկացնում ուսանողի գրպանին հարմար տրանսպորտը, Կարեն Կարապետյանն ունի բացատրություն:

Ինչպես ասաց քաղաքապետը, այսօր գործող մետրոյի սակագինը թույլ չի տալիս հոգալ ստորգետնյա տրանսպոտատեսակի ծախսերը: «Երևանի մետրոյից այսօր տարեկան օգտվում է մոտ քսան միլլիոն ուղևոր: Նրա անխափան աշխատանքի համար ՀՀ կառավարությունը կնքել է վարկային ծրագիր 10 միլլիոն դոլլար արժողությամբ: Ծրագրի մարման միջոց մետրոյի սակագնի փոփոխություն է»

Քաղաքապետը հավաստիացրեց,  որ քաղաքապետարանը հետևողական կլինի, որպեսզի այլ տրանսպոտային միջոցների սակագները չփոխվեն:

Բացի այդ Կարապետյանի կարծիքով, մաքսիմալ ծանրաբեռնելով մետրոն հնարավոր կլինի մաքսիմալ թեթևացնել վերգետնյա տրանսպորտի ծանրաբեռնվածությունը:

Թե որքանով է համոզել քաղաքապետի բացատրությունը երիտասարդներին, պարզ չէ, միայն հավելենք, որ խմբում բողոքներն ու բուռն քննարկումները շարունակվում են:

 

loading...

Կարդացեք նաև

Բաց նամակ Թաթա Սիմոնյանին

Սուսի Միսակյան

Հաղթանակների օր. Մայիսի 9

admin

Մշակութային երաժշտական երեկո