Ամսագիր.am
Image default
Զարմանազան

Նվերներ գործընկերոջ և ղեկավարի համար

Ինչպի՞սի նվեր ընտրել ղեկավարի կամ գործընկերոջ համար: Ճիշտ ընտրած նվերը կնպաստի գործնական հարաբերությունների լավացմանը, իսկ անհաջող ընտրությունը՝ հակառակը: Նվերը պետք է լինի ժամանակակից և, միևնույն ժամանակ, օգտակար: Աշխատեք նվեր գնելիս տեղեկացված լինել հասցեատիրոջ նախասիրությունների մասին: Կրկնություննեից խուսափելու համար, մի մոռացեք արձանագրել ում և ինչ եք նվիրել:
Ինչի՞ց սկսել: Նախ կողմնորոշվեք, թե ինչ է իմաստավորելու ձեր նվերը: Բիզնես-մարզիչ՝ Ալեքսանդր Նովիկովն ասում է, որ հիասթափված են լինում նվեր ստացողների մեկ երրորդը, և ոչ մի արձագանք չեն ստանում նվիրողների այդքանն էլ:

Նվեր ղեկավարի համար
Ղեկավարի համար նվեր ընտրելիս հաշվի առեք նրա հետաքրքրասիրությունները: Եթե նա նմուշահավաք է, ապա միանշանակ կուրախացնեք նրան հավաքածուի համար նոր նմուշ նվիրելով նրա:
Հաշվի առեք նրա ղեկավարման ոճը. եթե խիստ է, ապա նվերը պետք է լինի չեզոք՝ օրինակ նորաձև պատի ժամացույցը կգեղեցկացնի նրա առանձնասենյակը: Եթե ղեկավարի ոճը ավելի ժողովրդավարական է, ապա նվերը կարող է լինել ոչ շատ գործնական:
Եվ, իհարկե, նվերը հարկավոր է պատշաճ յևով մատուցվիի: Առաջինը, ավելի ճիշտ է նվերը մարուցվի կոլլեկտիվի անունից: Լավ է խուսափել անհատական նվերներից: Նվերը ցանկալի է հանձնել բոլորի ներկայությամբ, ասելով շնորհավորական խոսքեր: Եվ հիշեք՝ ալկոհոլային խմիչքներ նվիրելը ընդունված չէ:

Արտասահմանյան սովորույթներ
Հատուկ զգուշությամբ վերաբերվերվեք արտասահմանյան գործընկերների համար գնվող նվերներին: Այդպես, օրինակ, հունգարացիները Նոր տարուն նվիրում են գրքեր և գուլպաներ, հույները՝ քարեր, որ նույնքան ծանր լինեն փողերը, ճապոնացիները՝ սրփիչներ, օճառ, սննդամթերք: Գերմանացիները ավելի կասկածամիտ են և ամեն նվերի մեջ տեսնում են կաշառելու ցանկություն: Ուրեմն նվերը պետք է լինի շատ համեստ:

Եթե որոշել եք դրամապանակ նվիրել, ապա անպայման մեջը դրեք փոքր գումար: Դատարկ դրամապանակը սննկացման ակնարկ է: Հիշեք, որ եվրոպական գործընկերների համար բացասական է 13 թվի հետ առնչվող ամեն ինչ, իսկ արևելքի համար՝ 4-ը:

Ոչ միայն նվերը, այլև նրա արժեքը ունի մեծ նշանակություն: Վարվելակարգի կանոնները խորհուրդ են տալիս սահմանափակվել $50- $100-ով: Չնայած, տարբեր երկրներում այդ գումարը փոփոխվում է: Ամերիկացի գործընկերոջ նվերի չպետք է չգերազանցի $250-ը, իսկ անգլիացունը, ընդհակառակը,  $130-ից էժան չպիտի լինի :

Նվերները միշտ կմնան բիզնես միջավայրի մի մասը: Ճիշտ ընտրության դեպքում, այն կնպաստի գործնական հարաբերությունների բարելավվմանը:

Սկզբնաղբյուր՝ digest.subscribe.ru

loading...

Կարդացեք նաև

Հրաժարվել Բարձրակրունկերից

admin

Հայտնի է, թե երբ մարդուն կփոխարինի արհեստական ինտելեկտը

admin

Զարգանում են հսակայական մեդուզաները (Ֆոտո)

Սուսի Միսակյան