Ամսագիր.am
Image default
Ես և Նա

Ինչու՞ են դեղնում եղունգները

Գեղեցիկ մատնահարդարումով խնամված ձեռքերը՝ կնոջ բնական գեղեցկության շարունակությունն են: Իսկ Ժամանակակից գույները միայն կընդգծեն ձեր գրավչությունը: Սակայն շատ հաճախ կարելի է նկատել, թե ինչպես են եղունգները լաքի տակ դեղնում:

Ի՞նչն է պատճառը և ինչպե՞ս դա շտկել:

Բնորոշ բաց դեղնությունն առաջանում է եղունգի լաքի տեխնոլոգիան չպահպանելու արդյունքում, երբ լաքը քսվում է անմիջապես եղունգին, այլ ոչ թե հիմքի վրա: Մեր եղունգները պատված են անտեսանելի բարակ յուղային շերտով, որը եղունգը պահպանում է արտաքին ագրեսիվ միջավայրի ազդեցությունից:
Ըստ «GranVie» կենտրոնի ղեկավար և առաջատար մասնագետ Սվետլանա Ֆեֆելովայի, շատ հաճախ եղունգները դեղնում են անորակ դեկորատիվ լաքերում առկա երեք բաղադրիչների՝ տոլուոլի, ֆորմալդեգիդի և դիբուտիլֆտալատի պատճառով: Իսկ ամռանը այդ գործոններին ավելանում է նաև ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը, որը նույնպես վնասակար է ազդում եղունգների վրա:
Եղունգներին բնական նուրբ-վարդագույն տեսքը վերականգնելու համար հարկավոր է հատուկ սղոցիկով զգուշորեն հանել վերին շերտը:
Մինչ գործողությունը սկսելը,  լավ է մատները կարճ ժամանակով՝ քանի որ մրգային թթուները բավական ագրեսիվ են, դնել կիտրոնի հյութի մեջ: Եվ իհարկե հարկավոր է լաքի տակ միշտ ստեղծել հիմք, որը եղունգներին կպաշտպանի արտաքին ազդեցությունից:

loading...

Կարդացեք նաև

Ինչ դիրքերով սեքս անել, որ մեծանա հղիանալու հավանականությունը

admin

Գաղտնիքներ, որոնց մասին կանայք երբեք չեն պատմում իրենց տղամարդկանց

admin

Խանդի էությունը

admin