Ամսագիր.am
Image default
Հոբելյարի անկյուն

Այս օրն է ծնվել նկարիչ Պոլ Գոգենը

Պոլ Գոգենը ծնվել է 1848թ.-ի հունիսի 7-ին։ 1965թ.-ին ծառայել է բանակում, որից հետո աշխատել է բանկում՝ որպես բորսային միջնորդ։ Հեշտ հարմարվելով նոր աշխատանքին, Գոգենն արագ հարստանում է և սկսում է ճոխ կյանք վարել։
1870 թ-ին ծանոթանալով Պիսսարիոյի հետ, Գոգենը տարվում է գեղանկարչությամբ: 1873թ. ամուսնանում է Մետտե Սոֆի Գադի հետ, որից ունենում է հինգ երեխա։
Արդեն 1876 թ. Գոգենի վրձնին պատկանող նկարը ցուցադրվում է Փարիզյան սալոններից մեկում։ Այդ ժամանակահատվածի նրա հայտնի նկարներից են «Սենան կամրջի մոտ», «ճանապարհ անտառում», «Սենայի ափը Փարիզում»։ Նա որոշում է թողնել աշխատանքը և իրեն ամբողջովին նվիրել արվեստին։ Ընտանիքի հետ նա տեղափոխվում է Ռուեն և այստեղ իրեն ամբողջովին նվիրում արվեստին։
Չնայած, որ չի հաջողվում նկարները վաճառել, միևնույն է Ռուենում անցկացրած ժամանակահատվածում Գոգենը մեծ բարձրունքների է հասնում։ 1886թ. գարնանը մեկնում է Մարտինիկա (Հարավային Ամերիկա): Այնտեղ Գոգենը սկսում է ստեղծել նկարներ, որոնց վրա պատկերում է էկզոտիկ տեսարաններ։ Գոգենի մոտ դրսևորվում են նոր զգացմունքներ, որոնք ավելի են ոգևորում նրան։ Մարտինկայի շրջանի ստեղծագործություններից հայտնի է «Մարտինիկա կղզու բնապատկերը»։
Նրա հայտնի ստեղծագործություններից են «Տեսիլք քարոզչությունից հետո», «Հովսեփի մարտը հրեշտակի հետ», «Դեղին Քրիստոս» նկարը, «Բրետոնական խաչելությունը», «Բարի օր, պարոն Կուրբե», «Բարի օր, պարոն Գոգեն», «Պեյզաժ Արլեյում» և այլն։
Հիվանդությունը արագ քայքայում է նրա օրգանիզմը։ 1903 թ. մայիսի 8-ին Գոգենը կնքում է իր մահկանացուն։

Նկարիչը իր կյանքի մեծ մասը անցկացնում է աղքատության, դեպրեսիայի և հիվանդության մեջ. փառքը նրան այցելում է նրա մահից հետո:

loading...

Կարդացեք նաև

Թոմաս Էդիսոնի ծննդյան օրն է

admin

Ծնունդդ Շնորհավոր, Ազնավուր

admin

Ծնունդդ Շնորհավոր, Թուփակ Շակուր !

admin