Ամսագիր.am
Image default
Մշակույթ

«Շատ սարսափելի ֆիլմ»-ի շարունակությունը

Օրերս հայտարարվեց,  որ կնկարահանվի «Շատ սարսեփելի ֆիլմ»-ի հինգերորդ մասը :

1979-ից գործող  Miramax կինոընկերության տերերը Հարվի և Բոբ Վայնտշտենները «Շատ սարսափելի ֆիլմ» (Очень страшное кино.) ֆիլմի չորս սերիաներից աշխատեցին 818 մլն դոլար:

Ամենաշահութաբերներն էին առաջին և երրորդ մասերը, որոնցից յուրաքանչյուրը բերեց 220 մլն դոլար եկամուտ:

Ֆիլմի բեմադրմամբ նորից կզբաղվի Դեյվիդ Ցուկերը, ով կինոկոմեդիաների վետերան է համարվում  («Աերոպլան», «Մերկ ատրճանակ») : Ցուկերը նկարահանել է ֆիլմի վերջին երկու մասերը և ոչ մեկ անգամ հայտարարել է, որ հաճույքով կվերադառնա ֆիլմի շարունակությունը նկարահանելու աշխատանքներին:

Ի դեպ, ֆիլմի շարունակությունը նկարահանելու պլաններ կային դեռ 2009թ.ից, սակայն պրոդյուսերները ֆինանսապես միայն հիմա են պատրաստ:

Արդեն ինտերնետը հեղեղված է ապագա ֆիլմի  ֆան-պաստառներով: Հինգ տարի է անցել վերջին մասի թողարկումից և այս ընթացում մեծացել  է պահանջարկը լավ և որակով սարսափ-պարոդիայի: Հեղինակները , կարծես թե, սա կռահել են, դրա համար ֆիլմի պրիմիերան նախատեսում են հնարավորինս շուտ, նախնական տվյալներով 2012 թվականի ապրիլի 4- ին:

 

loading...

Կարդացեք նաև

«Խաղք» տիկնիկային թատրոնի վերազինման ծրագիր է սկսվել

admin

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը Իտալիայում կմասնակցի «Էմիլիա Ռոմագնա» դասական երաժշտության միջազգային փառատոնին

admin

«Պետք է սիրես թատրոնը»

admin