Ամսագիր.am
Image default
Հոբելյարի անկյուն

Այսօր հայ հասարակական-քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է

Անդրանիկ Մարգարյանը ծնվել է 1951 թ. հունիսի 12-ին Երեւանում: Սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետում, ստացել հաշվիչ մեքենաների ինժեների որակավորում։ Նա իր քաղաքական գործունեության ուղենիշ ընտրելով Նժդեհի գաղափարները՝ 1966 թ.-ից հանդես է եկել խորհրդային համակարգի քննադատությամբ, Հայ դատի պաշտպանության դիրքերից:
1968-ից եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, 1973-ից` ԱՄԿ խորհրդի անդամ։ 1974-ին ձերբակալվել է և դատապարտվել երկամյա բանտարկության` խորհրդային վարչակարգի դեմ պայքարելու մեղադրանքով։ 1992թ. անկախ Հայաստանում դառնում է երկրի առաջին գրանցված կուսակցության անդամ, որի խորհրդի նախագահն է 1993-ից մինչև իր մահը։ 1997-98-ին եղել է ՀՀԿ նախագահ, 2005-ին դարձյալ ընտրվել է ՀՀԿ նախագահ, 1998-ից Երկրապահ կամավորական միության անդամ էր, այնուհետև` ԵԿՄ վարչության անդամ։1998 թ.-ից Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) անդամ է եղել, այնուհետեւ՝ ԵԿՄ վարչության անդամ: 2000թ նշանակվել է ՀՀ վարչապետ՝ ստանձնելով կառավարության գործունեության համար պատասխանատվությունը:
Մահացել է 2007-ի մարտի 25-ին:

loading...

Կարդացեք նաև

2009 թվականի այս օրը մահացավ Ռոբերտ Սահակյանցը

admin

Այսօր Ալ Պաչինոյի ծննդյան օրն է

admin

Լրանում է Ֆրունզե Դովլաթյանի ծննդյան 85-րդ տարին

admin