Ամսագիր.am
Image default
Հասարակություն

ՀԱՎԱՍԱՐՈւԹՅՈւՆ ՏԱՐԲԵՐՈւԹՅԱՆ ՄԵՋ

 Վերջին տարիներին մեր հասարակության մեջ անդադար խոսվում է այնպիսի հասկացությունների մասին, ինչպիսիք են  ֆեմինիզմը /Feminisme/ և գենդերային հավասարությունը /Gender equality/ ` երկու տարբեր հասկացություններ, որոնք երբեմն նույնացվում են :Հաճախ մարդիկ շփոթում են գենդերային հարցերը սեռայինի հետ, այս կամ այն տեսության հետ, դրանք բոլորը, ցավոք,  թյուրըմբռնումներ են: Մարդիկ շատ հաճախ փորձում են հրաժարվել այդ գաղափարից, կարծելով թե գենդերային տեսությունը նույն ֆեմինիզմն է:

Հայտնի է որ, ֆեմինիզմը`  որպես սոցիալ-քաղաքական ուղղություն, նպատակ է ունեցել վերջ դնել կանանց շահագործմանը և երկար ժամանակ հանդես է եկել որպես կանանց և տղամարդկանց հավասարության և հավասար իրավունքներ ունենալու գաղափարախոսությամբ: Ֆեմինիստական շարժումը պայքարել է ոչ միայն կանանց իրավունքների պաշտպանության համար, այլև տղամարդկանց, ինչպես նաև ցանկացած մարդու իրավուքների, ազատությունների ապահովման և իրականացման գաղափարների համար: Սակայն ֆեմինիզմի տարբեր գաղափարախոսական ճյուղավորումները, պառակտումներն ու տարբեր ուղղություննրով հանդես գալը խոչընդոտեցին շարժման զարգացմանը: Ժամանակի ընթացքում ֆեմինիզմը չարդարացրեց իրեն` ներկայացնելով և ըդգծելով միայն մեկ սեռի` կնոջ, գերակայությունն ու առավելությունները հակառակ սեռի նկատմամբ, որոնք երբեմն արատահայտվում էին  ազատագրման /էմանսիպացիայի/, երբեմն նաև փոխվրեժի /ռևանշիզմի/ ոգով:

Գենդերային հավասարության տեսությունը գաղափարախոսությունը բացառապես կանանց և տդամարդկանց միջև իրավահավասարության ստեղծումն ու ապահովումն է, որը նպատակ ունի  ապահովել սոցիալ -հասարակական  առաջընթաց ու զարգացում:

Գենդերային հարցեր ասելով` նկատի չունենք միայն կանանց իրավունքները կամ նրանց գերակա դիրքը տղամարդկանց նկատմամբ. անզեն աչքով էլ կարելի է նկատել, որ կինը և տղամարդը տարբերվում են իրարից և ուրեմն չեն կարող ամեն ինչով և ամեն բանում հավասար կամ նման լինել:

Խոսքը սեռերի ներդաշնակության ու իրավահավասարության մասին է. նրանց հավասարությունը նրանց տարբերության մեջ է, և ծագումնաբանականից զատ ոչ մի իրավական ստորադասում կնոջ կամ տղամարդու նկատմամբ գոյություն չունի:

Եվ հարկ է նշել , որ հասարակությունը արդեն գիտակցում է, որ կնոջ և տղամարդու ` միմյանց և հասարակության նկատմամբ պարտականությունների ու իրավունքների մասին կարծրատիպերը խոչընդոտում են հասարակության առողջ զարգացմանը: Եվ այսօր բարձրագույն կրթություն ունեցող զարգացած կանանց ներուժը չօգտագործելը և խտրական վերաբերմունք դրսևորելը նրա համար, որ նրանք կանայք են, միայն ի վնաս  մեր հասարակության առաջընթացի կգործենք:

Արմենուհի Հովհաննիսյան

loading...

Կարդացեք նաև

«Մեր դպրոցներում տրվող կրթությունից, դաստիարակությունից է կախված նաև մեր երկրի ապագան». Լևոն Մկրտչյան

admin

Երրորդ համ՝ գինու և ուտեստի «ամուսնությունից»

admin

Վարդավառը Գառնու տաճարում (ֆոտոշարք)

admin