Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Վաղը Երևանում կանցկացվի ՀՀ պետական խորհրդանշաններին նվիրված տոնական քայլերթ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 25-ի N 7 նիստի արձանագրային որոշմամբ հաստատված «Պետական խորհրդանիշերի հանրահռչակման և քաղաքացիական դաստիարակության ազգային» ծրագրի շրջանակներում հունիսի 15-ին Երևանում կկայանա ՀՀ պետական խորհրդանշաններին նվիրված տոնական քայլերթ:
Տոնական քայլերթին կմասնակցեն ուսանողական 38 միությունների ու հասարակական կառույցների ներկայացուցիչներ, ՀՀ մարզերից և Արցախից 4500 պատանիներ:

Ամբողջ քայլերթը կուղեկցվի ՀՀ զինված ուժերի, ՀՀ ոստիկանության զորքերի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փողային նվագախմբերի, «Վազգեն Սարգսյան» ռազմական ինստիտուտի սաների, «Վահագն» դհոլահարների անսամբլի, Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միավորման պարախմբերի, «Վաղորդյան կաթիլներ» երգչախմբի, «Երևանյան թմբուկներ» թմբկահարների խմբի, ՀՀ զինված ուժերի պատվո պահակային վաշտի, ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի ելույթներով, հանդես կգան Ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի մոտոցիկլավարները: Միջոցառումը կեզրափակվի ՀՀ ԶՈՒ օդային ուժերի ինքնաթիռների ցուցադրական թռիչքով:
ՀՀ պետական խորհրդանշաններին նվիրված ասուլիսի մասնակիցները՝ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ա. Պողոսյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Ս. Մուրադյանը, «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի գլխավոր տնօրեն Պ. Սարգսյանը և ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ծրագրերի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ Ա. Խաչատրյանը կներկայացնեն ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծված ՀՀ պետական խորհրդանշանների ճանաչման, արժևորման և հանրահռչակման ապահովման աշխատանքային խմբի 2011 թվականի գործունեությունը: Մասնավորապես կներկայացվեն առաջարկությունները, որոնցով հանդես է եկել աշխատանքային խումբը, այդ թվում ՀՀ պետական խորհրդանշանների գույների ու չափերի ստանդարտների ներմուծման և կիրառման, դրանց պատրաստման ստանդարտների հաստատման, խորհրդանշանների գործածման կարգերի մասին մանրամասներ:

loading...

Կարդացեք նաև

2005 թվականի այս օրը կյանքից հեռացավ Հովհաննես Պողոս II-ը

admin

Նախարարներից ամենացածր վարկանիշն ունի Արսեն Թորոսյանը, ամենաբարձրը՝ Դավիթ Տոնոյանը

admin

«Իմ Անկախ Հայաստանը». Ամենաանկեղծ բարեմաղթանքները

admin