Ինչեր կարելի է անել մեկ գովազդային ընմիջման ընթացքում
Այն, որ գովազդային ընդմիջման ժամանակ գրեթե ոչ ոք գովազդ չի նայում, դա նորություն չէ անգամ գովազդատուների համար: Սակայն չարժե այդ ընթացքում անիմաստ փոխել ալիքները: Իսկ թե չեք մտածել ուրիշ ինչ կարելի է անել, ապա կարդացեք մեր առաջարկած ցանկը:
Նման նյութեր
- Լվացեք ափսեները: Մեկ գովազդային ընդմիջման ժամանակ կարելի է մի քանի անգամ լվանալ ափսեները:
- Ձգումներ և հենումներ կատարեք: Ով է ասել, որ հեռուստացույց նայելիս կարել է միայն պառկել բազմոցին: Եղեք ակտիվ: Սիրելի հաղորդման ընդմիջման ժամանակ կատարեք ֆիզիկական վարժություններ:
- Թափեք աղբը: Դա մի քանի րոպե կտևի և ձեզ կազատի հետագա պարտականությունից:
- Հավաքեք սենյակը: Զարմանալի է, բայց մեկ գովազդային տնդմիջման ժամանակ կարելի է հասցնել ողջ տան մաքրությունը:
- Տեղավորեք իրերը, հավաքեք գրքերը և ամսագրերը, տարեք սպասքը խոհանոց:
- Ջուր խմեք: Սովորական խմելու ջուրը շատ օգտակար է ձեր առողջության համար:
- Մաքրեք փոշին: Գովազդի ընթացքում սրբեք հեռուստացույցի էկրանը:
- Նամակ գրեք: Այդ ընթացքում դուք կհասցնեք մի քանի էլեկտրոնային նամակներ ուղարկել:
- Մի քանի էջ կարդացեք գրքից կամ որևէ բլոգից: Անջատեք ձայնը և գովազդի ժամը տրամադրեք կարդալուն:
- Կազմեք աշխատանքների ցուցակը: Մտածեք թե ինչ ունեք անելու վաղը և կազմեք ցուցակ:
- Ընտրեք թե ինչ եք հագնելու վաղը: Ընտրելով հաջորդ օրվա զգեստը դուք ձեզ կազատեք առավոտվա մտատանջանքներից:
- Զբաղվեք ընտանի կենդանիներով: Իհարկե եթե պատասխանատվություն եք ստանձնել որևէ կենդանու համար, ապա պետք է միշտ զբաղվեք նրանով, սակայն գովազդի ընթացքում կարող եք ձեզ ամբողջովին նվիրել նրան:
- Պատրաստեք անկողինը: Եթե անգամ դուք դեռ մի քանի ժամ ունեք մինչ քնելը, միևնույն է հաճելի քնել ձեզ սպասող մահճակալի մեջ:
- Կատարեք արագ զանգեր: Զանգեք հարազատներին, ում ժամանակ ձեք գտնում այցելել, հարցրեք որպիսությունը, ասեք թե որքան եք զբաղված, որ ձեզ մոտ ամեն ինչ կարգին է:
- Կերեք ինչ-որ օգտակար սնունդ: Գովազդի ընթացում կհասցնեք հավաքել կորցրած վիտամինների պաշարը:
- Սեղմեք Mute կոճակը և նստեք լռության մեջ: Կյանքում այնքան քիչ պահեր են լինում, երբ կարելի վայելել լռությունը: Չի կարելի բաց թողնել այն: