Ամսագիր.am
Image default
Հոբելյարի անկյուն

Այսօր Ռեմարկը կնշեր իր 113 ամյակը

20-րդ դարի ամենաընթերցվող գերմանացի հեղինակներից՝ Էրիխ Մարիա Ռեմարկը ծնվել է 1898թ, Գերմանիայում: 1918թ. մահանում է Ռեմարկի մայրը եւ գրողը որոշում է անվանափոխվել՝ Էրիխ Պաուլ Ռեմարկը դաձնել Էրիխ Մարիա Ռեմարկ: 1952թ. Ռեմարկն ամուսնանում է Իլզե Զամբոնայի հետ: Ռեմարկի ամենահայտնի ստեղծագործություններն են՝ «Հաղթական կամարը», «Երեք ընկեր», «Սեւ հուշասյուն», «Թշնամին», «Սիրիր քո մերձավորին»,  «Ստվերներ դրախտում» եւ այլն: Ռեմարկը մահացել է 1970թ. սեպտեմբերի 5-ին:

«- Ուզում եմ ալիքի և ժայռի մասին մի պատմություն պատմել քեզ: Դա մի հին պատմություն է:Մեզանից շատ առաջ տեղի ունեցած: Լսիր: Ժամանակին մի ալիք է եղել, որը սիրել է ինչոր տեղ ծովում, ասենք, Կապրիի ծովածոցում գտնվող մի ժայռի: Նա փարվել է ժայռին իր փրփուրներով ու ցայտքերով, համբուրել է նրան գիշեր ու ցերեկ, գրկել է նրան իր ճերմակ ձեռքերով: Նա հառաչել է, արտասվել և աղերսել ժայռին, որ սա իր մոտ գնա: Այդ ալիքը սիրել է ժայռին, անվերջ զարնվել է նրան և դանդաղ մաշել հիմքը: Եվ ահա մի օր հիմքից արդեն քայքայված ժայռը տապալվել և ընկել է ալիքի գիրկը:
Հետո՞:
Եվ հանկարծ ժայռը չքացել է: Այլևս չկար նա, ում հետ ալիքը խոսում էր, ում սիրում էր, և ում համար թախծում էր ալիքը: Հիմա ժայռը դարձել էր ընդամենը քարի մի բեկոր, որ սուզվել էր ծովի հատակը և մնացել այնտեղ ընկած: Ալիքը հիասթափված ու խաբված էր զգում իրեն և շուտով իր համար մի նոր ժայռ գտավ:
Հետո՞: Դա ինչ է նշանակում: Ժայռը պետք է ժայռ մնար:
Այդպես են ասում միշտ ալիքները: Բայց այն, ինչ շարժուն է, ավելի է ուժեղ, քան այն, ինչ անշարժ է: Ջուրն ավելի է ուժեղ, քան ժայռը

Է.    Ռեմարկ

 

loading...

Կարդացեք նաև

Այսօր Ժան-Ժակ Ռուսոյի ծննդյան օրն է

admin

Այսօր Վեհափառի ծննդյան օրն է

Այսօր Անտուան դե Սենտ- Էքզյուպերիի 111 ամյակն է

Սուսի Միսակյան