Ամսագիր.am
Image default
Հասարակություն

70 տարի առաջ սկսվեց Մեծ հայրենական պատերազմը

1941 թվականի հունիսի 22-ին առավոտյան ժամը 4-ին ֆաշիստական Գերմանիան առանց նախագուշացման հարձակվեց Խորհրդային միության վրա: Ֆաշիզմի դեմ պատերազմին Խորհրդային բանակի շարքերում մասնակցեցին խորհրդային միության բոլոր հանրապետությունների քաղաքացիները:

1941թ հունիսի 22-ի լուսաբացին ֆաշիստական Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա` ծրագրելով վարել«կայծակնային» պատերազմ, այսինքն այն ավարտել սեղմ ժամկետում: Խորհրդային Միության մեջ նոր փուլ սկսվեց` Հայրենական Մեծ պատերազմ անունով: Մինչ այդ հիտլերյան Գերմանիան հասցրել էր նվաճել գրեթե ամբողջ Եվրոպան, ձգտում էր հասնել համաշխարհային տիրապետության:
Հայրենական պատերազմը, ըստ նրա ընթացքի, բաժանվում է երեք պատմական ժամանակաշրջանի : Առաջին փուլում` 1941-1942թթ Կարմիր բանակը կրել էր պարտություններ, երկրորդում` 1942թ-ի նոյեմբերին սկսված Ստալինգրադի ճակատամարտում խորհրդային զորքերի տարած պատմական հաղթանակով բեկում մտավ պատերազմի ընթացքի մեջ: Եվ երրորդ փուլը ընդգրկում է 1944-45թթ-ը, երբ խորհրդային զորքերը թշնամուց ազատագրեցին ԽՍՀՄ-ից բռնազավթված տարածքները, անցան պետական սահմանը եւ Բեռլինի ճակատամարտում տարած հաղթանակով ավարտվեց Հայրենական մեծ պատերազմը:

Նշենք, որ այս պատերազմից անմասն չմնաց նաեւ Հայաստանը: 1941-45թթ. ռազմաճակատ զորակոչվեցին ավելի քան կես մլն հայորդիներ, կազմավորվեցին առավել նշանավոր` 89-րդ Թամանյան, 390-րդ հայկական եւ 51-րդ հայկական գվարդիական դիվիզիաները: 65 հայորդի ստացան գեներալի, մարշալի, ծովակալի, իսկ ավելի քան 100-ը` Խորհրդային Միության հերոսի կոչում:

 

Այս գիշեր աշխարհի տարբեր անկյուններում հիշատակի միջոցառումներ են անցկացվել և մոմեր են վառվել միլիոնավոր անմեղ զոհերի համար:

loading...

Կարդացեք նաև

Հիրոսիմա ու Նագասակի. 72 տարի

admin

Մահացել է Արմեն Մազմանյանը

Սուսի Միսակյան

Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում

admin