Ամսագիր.am
Image default
Հոբելյարի անկյուն

Ծնունդդ Շնորհավոր, Թուփակ Շակուր !

Հունիսի 16-ին ամերիկացի հանրահայտ ռեփ երգիչ Թուփակ Շակուրը կդառնար 41 տարեկան
Որքան էլ հրեշավոր հնչի` ողբերգությունն արվեստին պետք է` ինչպես հողը` ծաղիկին:

Հայտնի երգչի ողբերգական մահը նրա կենսագրությունն իսկապես դարձնում է բացառիկ: Նահատակի փառապսակը նույնիսկ ամենահասարակ մարդուն մեծություն է հաղորդում, իսկ արտասովոր մարդկանց` առավել ևս: 25 տարեկանում կյանքից հեռացած Թուփակ Շակուրի ճակատագիրը դրա ամենավառ օրինակներից է:
Բիֆ (անգլերեն beef`միս բառից) փոխաբերաբար նշանակում է բողոք, դժգոհություն, թշնամանք` հիփհոփ մշակույթի ներկայա-ցուցիչների միջև: Բիֆերի պատճառ էին դառնում գրագողության մեղադրանքները, մրցակցությունը տվյալ ժանրում առաջնություն ստանալու համար, ստեղծագործական տարաձայնությունները, ձայնագրման ստուդիաների անառողջ մրցակցությունը և նույնիսկ պատա-հական վիրավորանքները:
Այդ հակամարտությունները հիմնականում արտահայտվում են հատուկ այդ նպատակով ձայնագրված երգերում (որոնք ավանդաբար կոչ-վում են դիսեր) և հարցազրույցներում, հաճախ նաև` կռիվներում ու փոխհրաձգություններում, երբեմն էլ ավարտվում են սպանություննե-րով: Բիֆերի շրջանում ամենամեծ համբավն են ստացել «ծովափերի» պատերազմը, որը 1990-ականներին խլեց Թուփակ Շակուրի և Notorious B.I.G -ի կյանքը, ինչպես նաև 50 Cent-ի 2000-ականներին բռնկված բազմաթիվ բիֆերը:
Թուփակ Շակուրը մահացու վիրավորվել էր սեպտեմբերի 7-ին` Լաս Վեգասի փողոցներից մեկով Սյուջ Նայթի մեքենայով անցնելիս. նա նստած է եղել վարորդի կողքինԹուփակ Շակուրը մահացու վիրավորվել էր սեպտեմբերի 7-ին` Լաս Վեգասի փողոցներից մեկով Սյուջ Նայթի մեքենայով անցնելիս. նա նստած է եղել վարորդի կողքին
Արդեն 23 տարեկանում լինելով ընդամենը երկու ալբոմի հեղինակ` Շակուրը կարող էր Սնուփ Դոգի հետ վիճարկել ամե-նասկանդալային ռեփերի կոչումը: Բանտում նա գրեթե այնքան ժամանակ է անցկացրել, որքան ձայնագրման ստուդի-աներում:
Մոտալուտ աղետի զգացողությունն օրեցօր սաստկանում էր: Հետադարձ հայացքով նկատելի է, որ նույնիսկ նրա ալբոմնե-րի վերնագրերն էին լի չարագուշակ ակնարկներով: 1995 թ. Թուփակը թողարկեց Me against the World ձայնասկավառակը ՘«Ես` աշխարհի դեմ»՗, իսկ նրա մահվանից կես տարի առաջ լույս տեսած ալբոմը վերնագրված էր All Eyes on Me` «Բոլոր հայացքներն ինձ են գամված»: Մեծաթիվ մարդկանց հայացքներն ու սրտերը նույնիսկ նրա մահվանից այսքան տա-րի անց շարունակում են գամված մնալ Թուփակ Շակուրին: Եվ նույնիսկ հետմահու թողարկված նրա յուրաքանչյուր ալբոմ ռեփ երաժշտության երկրպագուների համար կարևոր իրադարձություն է դառնում: 

Լեսեյն Փերիշ Քրուքսը (նրա իսկական անունն է) ծնվել է 1971 թ. հունիսի 16-ին: Թուփակ անունն ստացել է կնքվելուց հե-տո` ինկերի առաջնորդ Թուփակ Ամարու 2-րդի պատվին (թուփակ նշանակում է փայլող օձ), իսկ Շակուր ազգանունը խորթ հորից է ստացել` բժիշկ Մութուլ Շակուրից: Թուփակ Ամարու Շակուրին բախտ չի վիճակվել ճանաչել իսկական հորը` ծնող-ները մինչև նրա ծնվելն էին բաժանվել: Նա լույս աշխարհ է եկել Նյու Յորքի Բրուքլին թաղամասում, բանտի հիվանդա-նոցում: Մայրը` Աֆենի Շակուրը սևամորթների իրավունքների համար պայքարող «Սև հովազներ» քաղաքական ծայրահե-ղական շարժման կրքոտ հետևորդներից էր, և ծննդաբերությունից քիչ առաջ նրան ձերբակալել էին բազմաքանակ ցույցե-րից մեկում: Թուփակը մոր և ավագ քրոջ հետ մանկության մեծ մասն անց է կացրել տեղից տեղ փոխադրվելով` նրանք ոչ մի վայրում երկար չէին մնում: Երկու երեխաներին կերակրելը մոր ուժերից վեր էր, և հաճախ ընտանիքն օրեր շարունակ ուտելու բան չէր ունենում: Օգնել կարող էր միայն հրաշքը, և այդ հրաշքը տղայի վառ տաղանդն էր: 1983 թ. Թուփակը դեր ստացավ Apollo թատրոնի մի ներկայացման մեջ, ինչը նրան իրավունք տվեց ընդունվել Բալթիմորի արվեստների դպրոց: Բայց դպրոցն ավարտել չհաջողվեց. հազիվ էր բոլորել 17 տարին, երբ ընտանիքը նորից ստիպված եղավ տեղափոխվել: Նրանք բնակություն հաստատեցին Մերին Սիթիում ՘Կալիֆորնիա՗: Չնայած դեռ Բալթիմորում սովորելու տարիներին Թու-փակը սկսեց դերասանական ընդունակություններ դրսևորել ու ռեփ երգեր գրել` հաջողությունը միանգամից չեկավ: Մի քա-նի տարի տղան փաստորեն փողոցում էր ապրում և ի վերջո սկսեց գողություն անել ու խաբեբայությամբ զբաղվել:
Ամեն ինչ փոխվեց, երբ նա ծանոթացավ երաժիշտ Shock-G-ի` Digital Underground խմբի ղեկավարի հետ, որն Օքլենդում էր ապրում: Shock G-ն նրան հրավիրեց իր խումբ` որպես պարողի ու հյուրախաղային երաժիշտի: Digital Underground-ի հետ հյուրախաղերում Թուփակը ոչ միայն բեմական փորձ ձեռք բերեց, այլև սկսեց ստեղծագործել: Digital Underground-ի 1991 թ. գարնանը թողարկած This is an EP Release ալբոմում ընդգրկված Թուփակի Same Song երգը դարձավ նրա ռեկորդային դեբյուտը: Նա մասնակցել է նաև խմբի երկրորդ` Sons of the P ալբոմի ձայնագրմանը:

Իսկ 1991 թ. նոյեմբերին 20-ամյա Թուփակ Շակուրը թողարկեց իր առաջին ալբոմը` չարագուշակ 2Pacalypse Now վերնագրով, որը ապոկալիպսիսի ու Թուփակ անվան բառախաղն էր: Արժանի դեբյուտ էր` ալբոմը դարձավ ոսկե, իսկ Brenda`s Got a Baby սինգլը մտավ հիփ-հոփ երաժշտության լավագույն 30 երգերի ցանկ: Ալբոմը Թուփակին աշ-խարհահռչակ չդարձրեց, բայց հրաշալի մեկնարկ էր արագընթաց կարիերայի համար: Չնայած դժվար թե որևէ մեկն այն ժամանակ կարողանար գուշակել, որ նա իր ոճում թիվ մեկ կատարողն է դառնալու:
Առանց փոքրիկ սկանդալի գործը գլուխ չեկավ: Մաքրակրոն Ամերիկան վատ էր մարսում ռեփերի երգերի` կոպտության աստիճանի կտրուկ բառերը և անկեղծ պոռթկումները: Նրա երգերն անդադար քննադատվում էին, իսկ այն ժամանակվա փոխնախագահ Դեն Քիլն իր թեկնածությունը երկրորդ անգամ առաջադրելիս քարոզարշավի թիրախն էր ընտրել 2Pacalypse now-ն: Դա ռեփերի և նրա` բարոյական իմաստով կասկածելի արվեստի դեմ պարբերաբար բռնկվող ու մա-րող հասարակական քարոզարշավի միայն առաջին ծիծեռնակն էր:
1992 թ. Շակուրը նաև իր դերասանական տաղանդը դրսևորելու հնարավորություն ստացավ: Էռնեստ Դիքերսոնի Juice ֆիլմում նա հրաշալի խաղաց, որից հետո ավելի գայթակղիչ առաջարկություն ստացավ` գլխավոր դերակատարում ռեժի-սոր Ջոն Սինգլտոնի Poetic Justice ֆիլմում, որտեղ նրա խաղընկերուհին էր Ջանեթ Ջեքսոնը: Ֆիլմի էկրան դուրս գալու պահին Թուփակը ձայնագրեց իր երկրորդ ալբոմը` Strictly 4 My N.I.G.G.A.Z (1993 թ. փետրվար): Այդ ալբոմն ունեցավ մեկ միլիոն գնորդ, հիթերն ավելի մեծ հաջողություն ունեցան: Բնութագրական է, որ Թուփակն իր նոր երգերում շատ ավելի լուրջ թեմաներ էր վերհանում, քան մինչ այդ ընդունված էր վերագրել հիպերագրեսիվ գանգստառեփի այդ ներկայացուց-չին:
1993 թ. վերջին Շակուրը նկարահանվեց բասկետբոլի մասին ֆիլմում` Above the Rim, որի համար ձայնագրեց Pour out a Little Liquor երգը` The Outlawz խմբի հետ: Չնայած ստուդիայում ու համերգներում մշտական զբաղվածությանը` նա ժամա-նակ էր գտնում զանազան սկանդալային և անախորժ պատմությունների մեջ հայտնվելու համար: Որքան էլ մութ լիներ Թու-փակի անցյալը` մինչև դերասանական կարիերա սկսելը ոչ մի անգամ ոստիկանության ձեռքը չէր ընկել: Առաջին անգամ նրան բանտարկեցին 1992 թ.` կռիվ հրահրելու մեղադրանքով, որի հետևանքով կրակոցից զոհվել էր պատահաբար այնտեղ հայտնված մի վեցամյա երեխա: Այդ անգամ դատարանն արդարացրեց նրան, բայց հետո ռեփերն այնուամենայնիվ բան-տարկվեց: Menace 2 Society ֆիլմի նկարահանումների ժամանակ` 1993 թ. ամռանը, Թուփակը կռվեց Ալեն Հյուզի հետ, գոր-ծը հասավ վիրավորանքների ու սպառնալիքների: 1994 թ. հունվարին նրան 15-օրյա բանտարկության դատապարտե-ցին: Իսկ դատավճիռը կայացվեց երկու նոր միջադեպից հետո: 1993 թ. հոկտեմբերին նրան բանտարկեցին Ատլանտա-յում երկու ոստիկանների դեմ մահափորձ կատարելու կասկածով: Չնայած նրա անունը շատ արագ հանեցին կասկածյալ-ների ցուցակից, բայց դրանից նա ավելի ողջամիտ չդարձավ: Ընդամենը մեկ ամիս անց նոր մեղադրանք` Թուփակ Շակու-րին և նրա երկու ծանոթներին մեղադրում էին երկրպագուհիներից մեկին բռնաբարելու փորձի համար: Թուփակն այնքան համառորեն էր փորձում իր բախտը, որ այն տեղի տվեց` մանավանդ որ բոլոր հանցանշանները նրա դեմ էին: Թուփակը ձերբակալվեց, բայց հետո գրավով ազատվեց: Երբ հետաքննությունն ընթանում էր` նա զինված կողոպուտի ենթարկվեց, որի ընթացքում լրջորեն վիրավորվեց: Միջադեպը կատարվել էր հենց Նյու Յորք Սիթիի ձայնագրման ստուդիայի ընդու-նարանում: Իսկ 1995 թ. փետրվարին դատարանը նրան չորսուկես տարվա բանտարկության դատապարտեց: 

Առանց այն էլ Նյու Յորքի ստուդիայում` հրաձգության ժամանակ հազիվ էր մահից փրկվել: Բանտում նստած` նա փորձում էր հասկանալ, թե ով էր կազմակերպել այդ կողոպուտը և մեղադրեց ականավոր երաժիշտներ Notorious B.I.G.-ին, Պաֆի Քոմբսին, Անդրե Հերելին և իր մտերիմ ընկերոջը` Ռենդի Ուոլքերին: Այդ ընթացքում նրա ընկերներն էլ անգործ չէին: Շակու-րը բանտում ընդամենն ութ ամիս էր անցկացրել, երբ Սյուջ Նայթը` Death Row Records ստուդիայի նախագահը, հասավ նրան, որ 1,4 միլիոն դոլար գրավի դիմաց երգչին ազատ արձակեն: Հիմա արդեն ռեփ երգիչն ստիպված էր աշխատել սկանդալային համբավ ունեցող Death Row Records ընկերության հետ:
Նոյեմբերին Թուփակն արդեն ազատ էր և սկսել էր նոր ստուդիայում իր առաջին ալբոմի ձայնագրությունը: Իսկ 1995 թ. նոյեմբերի 30-ին` ստուդիայի ընդունարանի չարաբաստիկ փոխհրաձգությունից մեկ տարի անց, Քվինսում հանցագործ խմբավորումների հաշվեհարդարի ժամանակ զոհվեց Ռենդի Ուոքերը:
1996 թ. փետրվարին թողարկված All Eyez on Me ալբոմը հիփհոփի պատմության մեջ առաջին երկու ձայնասկավառակ պարունակող (double) ալբոմն էր: Բացի դրանից All Eyez on Me-ն ռեփ երաժշտության այն սակավաթիվ ալբոմներից էր, որը թողարկման առաջին իսկ օրերից հայտնվելով լավագույն ալբոմների առաջին հորիզանականում, կես տարվա ըն-թացքում հինգ անգամ պլատինե հավաստագրի էր արժանացել: How Do U Want It /California Love երգն արագորեն նվա-ճեց փոփ ցանկի առաջին հորիզոնականները: California Love-ը Շակուրի ու Dr Dre-ի աստղային զուգերգն էր: Եվս մեկ զու-գերգ` 2 of Americaz Most Wanted, նա ձայնագրել էր Սնուփ Դոգի հետ` ում փոխանցում էր ճաղերի հետևում գտնվելու և ամերիկյան արդարադատության ու ոստիկանության հետ հաղորդակցվելու իր հարուստ փորձը:
Մինչդեռ հերոսն ինքը հանկարծ զգաց, որ հոգնել է ռեփից և որոշեց զբաղվել դերասանական կարիերայով: 1996 թ. ամռա-նը նա աշխատանքն ավարտեց երկու ֆիլմերում` Bullet թրիլերում ու Gridlock`d սև կատակերգությունում, որում նրա խա-ղընկերը Թիմ Ռոթն էր: Նա մի քանի ստուդիայական ձայնագրութուններ արեց Death Row Records-ի համար, բայց աշխա-տանքն անավարտ թողեց:
Նրան ճանաչողների վկայությամբ Թուփակը խոսում էր, որ պետք է Death Row-ի հետ պայմանագիրը չեղյալ համարել կամ ընդհանրապես հեռանալ երաժշտական բիզնեսից: Սկսեցին լուրեր պտտվել, որ շուտով նա հրաժեշտ է տալու և ռեփին, և գանգստերական կենսակերպին: Համարվում է, որ Շակուրը պատրաստվում էր «մաքրել» իր իմիջը և քաղաքականու-թյամբ զբաղվել (նույնիսկ տարեթիվ էին նշում` 1997 թ., երբ պետք է տեղի ունենային Լոս Անջելեսի քաղաքապետի ընտրությունները, որին նա իբր պատրաստվում էր մասնակցել): Ընդ որում Թուփակը շարունակում էր ստեղծագործել խելահեղ արգասաբերությամբ` հարյուրից ավելի չթողարկված ձայնագրություններ էին կուտակվել: Դրանք կարելի էր տարիներ շարունակ թողարկել: Ճշմարտության հատիկ դրանում, թերևս, կար, բայց այսօր հնարավոր չէ ոչ հաստատել, ոչ էլ հերքել այդ խոսակցությունները: Թուփակ Շակուրի մահը 1996 թ. սեպտեմբերին` այդպես էլ առեղծված մնաց: Ռեփ երգիչը վիրավորվել էր սեպտեմբերի 7-ին` Լաս Վեգասի փողոցներից մեկում. նա Սյուջ Նայթի մեքենայում էր` վարորդի կողքին նստած: Բռնցքամարտիկներ Մայք Թայսոնի ու Բրյուս Սելդոնի մենամարտից էին վերադառնում, որը MGM Grand հյուրանոցում էր անցկացվում: Հյուրանոցում Թուփակը հասցրել էր կռվել մի անհայտ սևամորթի հետ: Այդ միջադեպն էլ է համարվում երաժիշտի դեմ կատարված մահափորձի պատճառներից մեկը, բայց ուրիշ պատճառներ էլ էին հնարավոր: Օրինակ ենթադրվում էր, որ սպանությանն առնչություն են ունեցել ինքը` Շուգ Նայթը կամ հակամարտող ճամբարի ռեփ կատարողները, որոնք հավաքվել էին Bad Moys Records լեյբլի շուրջ` Պաֆ Դեդիի ղեկավարությամբ: Վարկածներից մեկի համաձայն էլ սպանությունը կազմակերպել է Notorious B.I.G-ն, որը վրեժ էր լուծում Թուփակից իր կնոջը` Ֆեյթ Էվանսին գայթակղելու համար: Վարկածների այս ամբողջ բազմազանության մեջ Շակուրի մահվան համար այդպես էլ ոչ ոք պատիժ չկրեց: Մահափորձից վեց օր անց` 1996 թ. սեպտեմբերի 13-ին (ուրբաթ օր էր` չարագուշակ զուգադիպություն) նա մահա-ցավ վերակենդանացման բաժանմունքում, այդպես էլ գիտակցության չգալով: Հանգուցյալի աճյունը սփռվեց Խաղաղ օվ-կիանոսով մեկ:


Ոչ միայն երաժիշտի բազմահազար երկրպագուներն էին սգում, այլև ամբողջ շոու բիզնեսը: Ակնհայտ էր, որ Թուփակը ռեփ համայնքում տիրող հանցագործ բարքերի զոհն էր դարձել: Շատերին թվում էր, թե այդ անիմաստ վաղաժամ մահը վերջ կտա Միացյալ Նահագների արևմտյան ու արևելյան ծովափերի հիփհոփ կատարողների միջև շարունակվող դաժան հա-կամարտությանը: Բայց սևամորթների երկու ճամբարները Մոնտեքիներ և Կապուլետիներ չեն, հաշտություն այդպես էլ չեղավ: Թուփակի մահվանից կես տարի անց Լոս Անջելես ժամանած Notorious B.I.G-ին սպանեցին իր իսկ մեքենայում` ինչպես Թուփակին: Վեց տարի անց` 2002 թ. սեպտեմբերին, Los Angeles Times թերթը մի սկանդալային հոդված հրապա-րակեց, որում Notorious B.I.G-ին էին մեղադրում Շակուրի սպանության համար: Ըստ հոդվածագրի` Notorious B.I.G.-ն էր պատվիրել Շակուրի մահը` հանցագործ խմբավորումներից մեկի անդամներին վճարելով 1 միլիոն դոլար: Այդ հայտարա-րությունը զայրացրեց Notorious B.I.G-ի հարազատներին, որոնք հերքեցին երաժիշտի մասնակցությունը Թուփակի մահվանը: Նրանց խոսքերով Շակուրի սպանության ժամանակ Notorious B,I.G-ն Նյու Յորքի ստուդիաներից մեկում նոր երգ էր ձայնագրում: Ինչևէ, մի բան միանշանակ է` արևմտյան մամուլը դեռ շատերի վրա կփորձի բարդել մեղքը` փորձելով բա-ցահայտել Թուփակ Շակուրի առեղծվածային մահվան պատճառը:
Թուփակի մահվանից ընդամենը մեկ ամիս անց թողարկվեց նրա ալբոմը` Don Killuminati: The 7 Day Theory, որը թերևս նրա ամենաանձնական ալբոմն էր` ինչպես միշտ ագրեսիվ ու շատ մռայլ, որի հեղինակն ու պրոդյուսերը Թուփակն էր: Նրա կազմի վրա Թուփակը պատկերված էր «սև Հիսուսի»` ոչ երկիմաստ դիրքով: Այդ ժամանակվանից անմեղ զոհի կերպա-րը միշտ ուղեկցում էր նրան: Ավելին` մոտալուտ մահվան ակնարկների առատությունը Թուփակի երգերի բառերում, ինչպես նաև նրա հրապուրվածությունը խաբկանքի մեծ վարպետ Նիկոլո Մաքիավելիի գրքերով (մահվանից որոշ ժամա-նակ առաջ Թուփակը նույնիսկ իր կեղծանունն էր փոխել` դարձնելով Մաքիավելի), երկրպագուներից շատերին մղում էր այն մտքին, որ նրա սպանությունը բեմադրված էր և որ իրենց կուռքը ողջ և առողջ է և դրանով ընդամենը ցանկացել է կատարել ռեփից ու գանգստայից հեռանալու իր խոստումը (Էլվիս Փրեսլիի նման, որի մահվանը շատ երկրպագուներ այդպես էլ չհավատացին):
Այսպես թե այնպես` Թուփակը շարունակում է ապրել իր երաժշտությամբ և առաջվա պես շատ վեճերի ու քննարկումների առարկա դառնալ: Նրա մայրը` Աֆենի Շակուրը, շա-րունակում է թողարկել որդու արխիվային ձայնագրությունները: Մահվանից հետո Թու-փակը հայտնվեց Գինեսի ռեկորդների գրքում` որպես հիփհոփ ոճում ստեղծագործած երգիչ, որի ալբոմներն ամենամեծ քանակությամբ են վաճառվել` 67 միլիոն տպաքանակով` ամբողջ աշխարհում (37 միլիոնը` ԱՄՆ-ում՗: Rolling Stones ամսագրի վարկածով Թուփա-կը 86-րդ տեղն է զբաղեցրել Greatest Artist of All Time ցանկում: Թուփակ Շակուրի սպանու-թյունն առայսօր բացահայտված չէ:

www.sobesednik.am

 

loading...

Կարդացեք նաև

Ռոբերտ Սահակյանցը այսօր կդառնար 62 տարեկան

admin

Այսօր լրանում է Կամերոն Դիասի 40 ամյակը

admin

Այսօր Ռեմարկը կնշեր իր 113 ամյակը

admin