Ամսագիր.am
Image default
Հոբելյարի անկյուն

Ռաուլ Գոնսալեսը նշում է ծննդյան 35 ամյակը

Ռաուլը մեծացել է Մադրիդի մոտակա Մարկոնի դա Սան Կրիստոբալ դե լոս Անխելես բնակավայրում: Ռաուլի հայր դոն Պեդրոն Մադրիդի «Ատլետիկոյի» երկրպագու էր, որտեղ էլ խաղաց Ռաուլը «Սան Կրիստոբալ» ակումբում կարճ ժանակահատված խաղալուց հետո, սակայն երկու տարի անց 1992-ին տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»:

Ռեալ Մադրիդ :Սկսելով իր պրոֆեսիոնալ կարիերան Ռեալ Մադրիդ C-ի կազմում 1994-95 թթ. մրցաշարում` նա դարձավ 13 գոլի հեղինակ 7 խաղում: Նրա տաղանդը առաջինը նկատեց Ռեալ Մադրիդի մարզիչ Խորխե Վալդանոն, որը տեղափոխեց նրան Ռեալ Մադրիդի հինական կազմ: Ռաուլը դարձավ Ռեալի կազում այդ ժամանակվա ամենաերիտասարդ ֆուտբոլիստը (17 տարի և 124 օր):Առաջին խաղը Ռեալի կազմում նա անցկացրեց 1994 թվականի Հոկտեմբերի 29-ին Սարագոսայի հետ հանդիպման ժամանակ դառնալով գոլային փոխանցման հեղինակ: Հաջորդ շաբաթ Ռաուլը խփեց իր առաջին գոլը Ռեալի կազմում Ալտելիկո Մադրիդի հետ խաղում, իսկ մրցաշրջանի ընթացքում դարձավ 9 գոլի հեղինակ 28 խաղում` օգնելով իր ակումբին դառնալ 1994–95թթ Լա Լիգայի չեմպիոն: Ընդհանուր 16 մրցաշրջանների ընթացքում Ռաուլը դարձավ Ռեալի անփոխարինելի հարձակվողը` դառնալով Իսպանիայի չեմպիոն 6 անգամ, Չեպիոնների լիգայի եռակի գավաթակիր, Իսպանիայի սուպերգավաթակիր 4 անգամ, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր, Միջմայրցամաքային գավաթակիր: Նա դարձավ բազմաթիվ գոլերի և ռեկորդների հեղինակ, Ռաուլը համարվում է Ռեալ Մադրիդի լեգենդ: 2009-10 մրցաշրջանում Ռաուլը քիչ էր հայտնվում Ռեալի հիմնական կազմում, իր տեղը զիջելով Ռեալի ծագող աստղ Գոնսալո Իգուաինին: Չունենալով խաղային պրակտիկա Ռաուլը որոշեց լքել ակումբը:

Ռաուլը 2010 թվականի հուլիսի 28-ին երկու տարվա պայմանագիր ստորագրեց Շալկե 04 ՖԱ-ի հետ: Ակումբում Ռաուլը իր առաջին գոլը խփեց 2010 թվականի օգոստոսի 1-ին Մյունխենի Բավարիայի հետ ընկերական հանդիպման ժամանակ: Գերմանիայի գավաթի կիսաեզրափակչում Ռաուլը դարձավ շատ կարևոր գոլի հեղինակ գրավելով Մյունխենի Բավարիայի դարպասը և նրա ակումբը դուրս եկավ գավաթի եզրափակիչ: Մինչ այդ Ռաուլը երբեք չէր դարձել երկրի գավաթակիր Ռեալի կազմում, և նա իր մրցանակները համալրեց Շալկե 04-ի կազմում` դառնալով երկրի գավաթակիր 2011 թվականի մայիսի 21-ին: Ազգային հավաքական Իսպանիայի հավաքականում Ռաուլը նացկացրել է 102 խաղ խփելով 44 գնդակ, այդ ցուցանիշով Ռաուլը երկրոդն է Իսպանիայի հավաքականի պատմության մեջ: Ռաուլը մասնակցել է 3 Մունդիալի և 2 Եվրոպայի առաջնության, սակայն հավաքականի հետ ոչ մի կարևոր մրցանակ չի շահել: 2002-ից մինչև 2006 թվականները Ռաուլը կրել է ավագի տևկապը, որը բաժին էր հասել իրեն Ֆերնանդո Հիեռոից:

Անձնական կյանք: Ռաուլը ամուսնացել է 1999 թվականին նախկին մոդել Մանել Սանսի հետ: Նրանք ունեն 5 երեխա` Խորխե, Ուգո, երկվորյակներ Մատեո և Հեկտոր և աղջիկը Մարիան: Իր առաջնեկի անունը Ռաուլը կնքել է Խորխե Վալդանոյի պատվին, որը առաջինը նկատեց նրա տաղանդը: Մյուս որդուն` Ուգոյին անվանել է Ուգո Սանչեսի պատվին: Ռաուլը սիրում է ընթերցել, ցլամարտի մեծ սիրահար է,իսպանական երաժշտություն է լսում:

loading...

Կարդացեք նաև

Այսօր Սերգեյ Դովլաթովի ծննդյան օրն է

admin

Արնոլդ Շվարցենեգերը 64 տարեկան դարձավ

Սուսի Միսակյան

Մինաս Ավեստիսյանի 83 ամյակն է