Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Այսօր Հայոց Նավասարդն է

Օգոստոսի 11-ին Նավասարդի տոնն է: Այդ օրը նշվում է Հայկ Նահապետի՝ Բելի դեմ տարած փառահեղ հաղթանակի օրը:   Այդ հաղթությունը տեղի է ունեցել մ.թ.ա. 2492թ. օգոստոսի 11-ին: Օգոստոսյան տոնը հայերը կոչել են Նավասարդ, որ նշանակում է Նոր տարի:

Նոր տարվա սեղանի պարտադիր խմորեղենն էր գաթան, որի երեսը զարդարում էին կենդանիների պատկերներով կամ տաճարների նկարներով` հաճախ մատով փոսիկներ անելով: Գաթայից ու «Տարի»-ից բացի Նոր տարվա համար թխում էին զանազան ձևավոր հացեր:

Ձևավոր հացերով ոչ միայն գուշակություններ էին անում, այլև շնորհավորում էին միմյանց տոնը և դրանցով «կաղնդում» ջուրը, նոր տարվա նախորդ գիշերը ամբողջ Հայաստանում լայնորեն տարածված էր ջուրը կաղնդելու սովորությունը: Կեսգիշերին կանայք և երիտասարդ տղամարդիկ իջնում էին գյուղի աղբյուրը և այն կաղնդում՝ շաղ տալով նրա մեջ սերմեր, պտուղներ կամ թրջելով ծիսահացերը: Հավատում էին, որ ճիշտ կեսգիշերին ջրի տեղ աղբյուրից ոսկի է հոսում (մի պահ ընդամենը) և աշխատում էին հենց այդ պահին աղբյուրից ջուր բերել:

Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում քաջ հայտնի էր «Կախուկ» կամ «Գոտեկախի» սովորույթը, որն Արևելյան Հայաստանում հայտնի էր նաև «ճլոլանք» անվամբ: Այս սովորույթի էությունն այն էր, որ երիտասարդ աղջիկներն ու պատանիները Նոր տարվա նախորդ գիշերը փոքրիկ խմբերով տոպրակներ, գուլպաներ կամ կողովներ ուսած շրջում էին երդիկից երդիկ և դրանք չվանով երդիկից ցած իջեցնելով՝ բարեմաղթանքի երգեր էին ասում ու շնորհավորում տնեցիներին: Տանտիկինը պարտավոր էր լցնել տոպրակը մրգով, չիր ու չամիչով, գաթայով:

Նոր տարվա սեղանին պարտադիր էին 7 տեսակ միրգը և 7 ճաշատեսակները:
Ամանորյա սովորույթների մի մասն անմիջականորեն կապվում է կրակի, ծառերի, ջրի պաշտամունքների հետ:

Հայաստանի որոշ շրջաններում ընդունված էր Կաղանդի իրիկունը տան կրակարանը կամ օջախը կաղնդելու սովորությունը:

Հայ Արիական Միաբանության և Հայ Ազգայնականների Համախմբման անդամները օգոստոսի 11-ի լուսաբացին, Երևանում, Հայկ Նահապետի արձանի մոտ ՀԱՄ Հոգևոր հանձնախմբի քրմերի մասնակցությամբ ծիսական արարողություն են կազմակերպել՝ փառաբանելով մեր զորավոր նախնուն և Հայ Աստվածներին:

Թո՜ղ Հայ Աստվածամարդիկ վերականգնեն իրենց Գենետիկ զորությունները և վերատիրեն Հայքին ու համախմբեն Ազգը՝ ինչպես դա արեց Աստվածամարդ Հայկը… Ցավոք, հայի գենը նոր «Բել»-եր է ցրցամ տվել:

Արիական-հեթանոսական ծիսական արարողությունից հետո, հայ արիականներն ու ազգայնականները այցելել են Սպիտակավոր վանքի բակում վերաթաղված Գարեգին Նժդեհի (Հայ-Արիական դիցակարգի համաձայն նույնպես Աստվածամարդ հռչակված) մասունքներին, որտեղ էլ կազմակերպվել է տոնական միջացառում՝ գինեձոներով համեմված և ավանդական ուտեստների համտեսմամբ:

loading...

Կարդացեք նաև

«Չենք լռելու»-ն մրցույթ է հայտարարում

«Իմ Անկախ Հայաստանը». Ամենաանկեղծ բարեմաղթանքները

admin

EXPO 2011 միջազգային ցուցահանդես

admin