Ամսագիր.am
Image default
Ես և Նա

Ինչից է սկսվում փոփոխությունների դարաշրջանը

Կյանքում լինում է այնպիսի մի ժամանաշրջան, երբ մարդկային հոգին իրական փոփոխություն է աղերսում: Երեկոյան թեյ խմելիս հիշում ես նախորդ օրը և գիտակցում, որ շրջապատում ամեն ինչ սովորական է դարձել: Կամ ավելի վատ. ձեր կյանքը հետաքրքիր է և հագեցած, սակայն հասկանում ես, որ ուզածդ բոլորովին էլ այդ չէ: Երբեք չի կարելի անտեսել «Ճշմարտության» նման պահերը, քանի որ դրանք հուշում են փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին. հասունացել է ներքին զարգացման նոր փուլը: Մենք կազմել ենք մի ցանկ, որից կարելի է սկսել կյանքի արմատական փոփոխությունները:

Իմիջ
Բազմաթիվ օրինակներ հավաստում են, թե իմիջի փոփոխությունը ինչպես է փոխում կյանքի ընթացքը: Դա կախարդանք չէ, պարզապես մեր վերաբերմունքն ու տեսքը ազդում են այն իրադարձությունների վրա, որոնց մենք թույլ ենք տալիս ներթափանցել մեր կյանք:

Աշխատանք
Հետագայում չհիասթափվելու համար նախօրոք որոշեք, թե որ աշխատանքը կերջանկացնի հատկապես ձեզ: Եթե դուք ինդիվիդուալիստ եք և ձեզ ճնշում են գրասենյակային սահմանները, թերևս արժե ուժերը փորձել ֆրիլանսի բնագավառում կամ նույնիսկ սեփական բիզնես սկսել:

Ընտանեկան հարաբերությունները
Պատահական չէ, որ բոլոր հոգեբաններն այցելուներիի հետ զրույցը սկսում են մանկության և ծնողների հետ հարաբերությունների մասին հարցերով: Չէ որ նրանց հետ շփման վարքագծի արդեն ձևավորված մոդելը մենք շարունակում ենք օգտագործել նաև հասուն կյանքում: Եթե երեխայի նման նեղանում եք ղեկավարի քննադատությունից կամ հոգու խորքում հավատում եք, որ «ձեզանից ոչինչ դուրս չի գա» որովհետև այդպես էին վստահորեն ասում ձեր ծնողները, ուրեմն ժամանակն է փոխել ձեր գիտակցության մեջ արմատացած մոդելը:
Այս հարցում ձեզ կօգնի փորձառու թերապևտ-հոգեբանը:

Բնակավայրը
Եթե ամեն օր, պատուհանից թախիծով դուրս նայելիս ցանկանում եք տեսնել բոլորովին այլ բնապատկեր, ապա ժամանակն է մտածել բնակավայրը փոխելու մասին: Խոսեք այդ մասին ընտանիքի անդամների հետ. գուցե նրանք դեմ չեն:
Փորձեք կայքերում և ֆորումներում գտնել այն մարդկանց պատմությունները, որոնց արդեն հաջողվել է կատարել այն՝ ինչիի մասին դուք երազում եք:

Ինչպես ասում էին հին չինացիները, հազար լի տանող ճանապարհը սկսվում է մեկ քայլից:

Սկզբնաղբյուր՝ Sila.pro
Թարգմանությունը՝ «Մեդիաինֆորմ» լրատվական գործակալության

loading...

Կարդացեք նաև

Սկիսուրների և Զոնքաչների մասին

Սուսի Միսակյան

Երջանիկ ծերության գաղտնիքը բացահայտված է

Եթե նայում են ձեր աչքերին ու….ստում. 8 տարբերակ