Ամսագիր.am
Image default
Հոբելյարի անկյուն

Այսօր Վահան Թոթովենցի ծննդյան օրն է

1894թ.սեպտեմբերի 1-ին, Արևմտյան Հայաստանի Խարբերտ գավառի Մեզրե գյուղաքաղաքում է ծնվել բանաստեղծ, դրամատուրգ և արձակագիր Վահան Թոթովենցը: 1907-ին ավարտել է Խարբերդի ազգային վարժարանը: Նրա առաջին բանաստեղծությունները՝ «Արտոսսրի կալյակներ», տպագրվել է 1907-ին, Զմյուռնիայի «Արևելյան մամուլ»-ում: 1909-ին մեկնել է Փարիզ, ապա Նյու Յորք: 1912-ին ավարտել է Վիկանսընի համալսարանը: 1915-ին մասնակցել է Վանի և Էրզրումի ինքնապաշտպանական կռիվներին: Էղել է Թիֆլիսում լույս տեսնող «Հայաստան» օրաթերթի խմբագիրը: 1920-ին մեկնել է Ամերիկա, 1922-ին վերադարձել Երևան: 1923-ին Նրա խմբագրությամբ Երևանում լույս է Տեսել «Շեշտ» երգիծական ամսագիրը: Դասախոսել է Երևանի համալսարանում: Թոթովենցի «Նոր Բյուզանդիոն դրաման արժանացել է համամիութենական մրցանակի, թարգմանվել և բեմադրվել է շատ վայրերում, այդ թվում նաև Փարիզում: Գրել է «Աստղաձոր» օպերայի լիբրետոն, գրականագիտական ու հրապարակախոսական գրքեր, թարգմանել է Շեքսպիրի «Ռիչարդ Եպպորդ» և «Անտոնիոս և Կլեոպատրա» դրամաները: Թոթովենցի «Բաց կապույտ ծաղիկներ» պատմվածքի մոտիվներով 1983-ին նկարահանվել է «Կտոր մը երկինք» գեղարվեստական կինոնկարը:

Մահացել է 1938թ. հուլիսի 18-ին:

loading...

Կարդացեք նաև

Այսօր Անտուան դե Սենտ- Էքզյուպերիի 111 ամյակն է

Սուսի Միսակյան

Այսօր Սպարապետի ծննդյան օրն է

admin

Այսօր Ֆեյսբուքը դարձավ 8 տարեկան: Շնորհավոր!!!

admin