Ամսագիր.am
Image default
Հոբելյարի անկյուն

Այսօր Սերգեյ Դովլաթովի ծննդյան օրն է

Դովլաթովը ծնվել է 1941թ. սեպտեմբերի 3-ին Ուֆայում թատրոնի ռեժիսոր Դոնաթ Մեչիկի և գրական սրբագրիչ Նորա Դովլաթովի ընտանիքում: 1944թ-ից ապրել է Լենինգրադում:1959թ. Սերգեյն ընդունվել է Լենինգրադի Ժդանովի անվան համալսարանի բանասիրական ֆակուլտետի ֆիններեն լեզվի բաժինը, սակայն երկու տարի անց հեռացվել է քննություններից կտրվելու պատճառով. նա 2 էր ստացել գերմաներեն լեզվից, որը տանել չէր կարողանում:

Բանակից հետո Դովալթովը աշխատել է Ծովային տեխնիկական համալսարանի կողմից տպագրող և մեծ լսարան ունեցող «За кадры верфям» թերթում : 1970-ականների սկզբին Դովլաթովն ապրում ու աշխատում էր Էստոիայում: Վերադառնալով Լենինգրադ սկսեց զբաղվել պոեզիայով: Սակայն ամսագրերը չընդունեցին նրա ստեղծագործությունները: Նրա առաջին ժովովածուն Էստոնական Սովետական Հանրապետության Պետական անվտանգության կոմիտեի կողմից ոչնչացվեց:

Դովլաթով սկսեց տպագրվել էմիգրանտական «Կոնտինետ», «Մենք ու ժամանակը» ամսագրերում: 1978թ. իշխանությունների հետապնդումների պատճառով Դովլաթովը գաղթեց ԱՄՆ’Նյու Յորք, որտեղ դարձավ էմիգրանտական «Նոր ամերիկացին» ամսագրի գլխավոր խմբագիրը: Իրար ետևից սկսեցին լույս տեսնել նրա բանաստեղծությունների ժողովածուները: 1980-ական թվականներին նա մեծ հաջողության հասավ ընթերցողների շրջանում’ տպվելով «The New Yorker” հեղինակավոր ամսագրում: ԱՄՆ-ում և Եվրոպայում ապրելու տարիներին նա տպագրեց 12 գիրք: ԽՍՀՄ-ում գրողին գիտեին «Ազատություն ռադիոկայանում» նրա պատրաստած հեղինակային հաղորդումից և հեղինակային հրատարակություններից: Սերգեյ Դովլաթովը մահացել է 1990թ-ի օգոստոսի 24-ին, Նյու-Յորքում սրտի անբավարարությունից: Թաղվել է Նյու-Յորքի հրեական «Մաունթ Խեբրոն» գերեզմանոցում:

loading...

Կարդացեք նաև

Այսօր երջանկահիշատակ Վազգեն Ա Կաթողիկոսի ծննդյան օրն է:

admin

Անվանի բանաստեղծուհի Ախմատովայի 122-րդ ամյակը

admin

«Թագուհին ամեն ինչ կարող է».Ելիզավետա 2-ի թուլություններն ու արժանիքները

admin