Հակոբ Մովսեսը 60 տարեկան է

11

Հակոբ Մովսես ծնվել է 1952-ին, Աշոցքի շրջանի Սիզավետ գյուղում։ 1969-ին ավարտել է Արմավիր քաղաքի համար 1-ին միջնակարգ դպրոցը, իսկ 1973-ին’ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, որից հետո դասավանդել է Ապարանի շրջանի Բուժական գյուղում։ 1979-ին աշխատանքի է անցել «Ապագա բժիշկ» թերթում, ապա «Գարուն» ամսագրում։
1991-1995 թթ. եղել է ՀՀ մշակույթի նախարարը։
Հրատարակել է «Թռիչքների երկինք»,« Ցնծության պահեր», «Երգասացություն», «Գիրք ծաղկման», «Բանաստեղծություններ», «Լույս զվարթ» գրքերը և կատարել բազմաթիվ թարգմանություններ: