Ամսագիր.am
Image default
Ես և Նա

Պերրիկոնեի սննդակարգը պահպանում է երիտասարդությունը

Ամերիկացիները «նստել» են հայտնի բժիշկ-մաշկաբան Նիկոլաս Պերրիկոնեի մշակած նոր յուրօրինակ սննդակարգին: Սննդակարգի նպատակը մաշկի վիճակի բարելավումն է. ձգել և վերացնել տարբեր տեսակի թերությունները, այդ թվում կորյակները և կարմրությունը:
Մաշկաբանը պնդում է, որ մաշկի վրայի ցանի առաջացումը և վաղաժամ ծերացումը կապված են միայն սխալ սնվելու և մեծ քանակությամբ ալկոհոլ, շաքար և սուրճ օգտագործելու հետ: Պերրիկոնեն համառորեն խորհուրդ է տալիս այս մթերքներն իսպառ վերացնել ճաշացանկից: Բժշկի խոսքերով, արդյունքը մաշկի վիճակի վրա կերևա արդեն երեք օրից:
Պերրիկոնեի սննդակարգը ենթադրում է այնպիսի սննդամթերքների օգտագործում, որոնց մեջ շատ են օմեգա-3 թթուները և հակաօկսիդանտները: Իսկ դրանից բացի հարկավոր է նաև խմել շատ հեղուկ: Ըստ մաշկաբանի ամենաօգտակարը հատապտուղներն են, բանջարեղենները, սաղմոնը, ընկույզը:Նախաճաշին կարելի է ուտել սաղմոն, ձու, մի բուռ հատապտուղ, շիլա:
Պերրիկոնեի սննդակարգով ճաշը ներառում է հատապտուղներ, զանազան աղցաններ, ձկնեղեն: Ընթրիքին կարելի է օգտագործել դդում, բանջարեղեն, ընկույզ: Մաշկի վիճակը իդեալականին հասցնելու համար մաշկաբանը խորհուրդ է տալիս հատուկ սննդակարգին հետևել մեկ ու կես ամսից ոչ պակաս:

loading...

Կարդացեք նաև

Ձեր սիրելիին հաճելիորեն զարմացնելու 5 միջոց

admin

Ի՞նչ են թաքցնում զույգերը միմյանցից մինչև ամուսնությունը. ԹՈՓ 7

admin

Կենդանակերպի նշաններ, ովքեր արագ են սիրահարվում ու մնում կոտրված սրտով

admin