Ամսագիր.am
Image default
Զարմանազան

1698թ. սեպտեմբերի 5-ին Պյոտր I մտցրեց մորուքի հարկ

Իր կառավարման հենց սկզբից Պյոտր I ընտրել էր Եվրոպային մոտ լինելու քաղաքականություն: Ցարը հոգ էր տանում, որ ռուս ժողովուրդը նույնիսկ արտաքին տեսքով հիշեցնի Եվրոպացու:
1698թ. օգոստոսին, 26-ամյա ցարը արտասահմանից վերադառնալուց հետո, բոյարների ժողովում մկրատ է պահանջում, և սեփական ձեռքով մի քանիսին զրկում է մորուքից:
Սակայն նոր կարգն ու կանոնները դժվարությամբ էին կյանքի կոչվում: Ցարին քննադատում էին նրա նորամուծությունների համար և չէին ընդունում. եղան նաև մարդիկ, ովքեր զրկվելով մորուքից ինքնասպան եղան:
1698թ. սեպտեմբերի 5-ին Պյոտր I մտցրեց մորուքի հարկ: Վերահսկելու համար գործառնության մեջ դրվեց հատուկ մետաղյա ժետոն՝ մորուքի նշան, որը իրենից ներկայացնում էր մորուք ունենալու դիմաց գումարի վճարման յուրատեսակ անդորրագիր:
1705թ. հրամանագրի համաձայն տղամարդիկ՝ բացառությամբ քահանաները, վանակաները և գյուղացիները պարտավոր էին սափրել բեղերն ու մորուքը:
Մորուք կրելու հարկի չափը սահմանվել է ըստ անձի գույքային վիճակի:
Հաստատված էր տուրքի չորս կարգ. պաշտոնավորներից՝ տարեկան 600 ռուբլի, առևտրականներից 100 ռուբլի, արվարձանի բնակիչներից 60 ռուբլի, փոստակառապանից և մոսկովյան այլ աստիճանավորներից՝ 30 ռուբլի:
Գյուղացիներից հարկ չէր պահվում, սակայն ամեն անգամ քաղաք մտնելիս նրանցից գանձվում էր 1 կոպեկ:
Տուրքը վերացվել է միայն 1772թ:

loading...

Կարդացեք նաև

Ազատ է արձակվել աշխարհի ամենածեր բանտարկյալը

admin

Ամենագեղեցիկ կանայք՝ ըստ կենդանակերպի նշանների

admin

Մալբորոյի գաղտնիքը

admin