Ամսագիր.am
Image default
Հոբելյարի անկյուն

Այս օրն է ծնվել Յոհան Քրիստիան Բախը

Յոհան Քրիստիան Բախը ծնվել է 1735թ. սեպտեմբերի 5-ին, Լայպցիգում։ Կլասիցիզմի դարաշրջանի երգահան է, Յոհան Սեբաստիան Բախի տասնմեկերորդ և ամենակրտսեր զավակը։ Հայտնի է նաև որպես «Լոնդոնյան Բախ» կամ «Անգլիական Բախ», քանի որ ապրել և ստեղծագործել է Լոնդոնում։ Ազդեցություն է գործել Մոցարտի համերգային ոճի վրա։ Թողել է հարուստ երաժշտական ժառանգություն’սիմֆոնիաներ, դաշնամուրի սոնատներ, դաշնամուրի համերգներ, օպերաներ և այլն։ Բախի երաժշտությունը արտացոլում է «գալանտ» կամ ռոկոկո ոճի հաճելի մեղեդայնությունը։ Թեև նրա ստեղծագործությունները չեն առանձնանում խորությամբ, սակայն դրանց հատուկ է նրբաճաշակություն, զգայունություն և ստեղծագործական երևակայություն։
Մահացել է 1782թ. հունվարի 1-ին, Լոնդոնում։

loading...

Կարդացեք նաև

Այսօր Գրիգոր Խանջյանի ծննդյան օրն է

admin

Այսօր Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն է

admin

Թոմաս Էդիսոնի ծննդյան օրն է

admin