Ամսագիր.am
Image default
Հոբելյարի անկյուն

Այսօր Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն է

20-րդ դարի մեծագույն գիտնական, Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից Վիկտոր Համազասպի Համբարձումյանը ծնվել է 1908թ. սեպտեմբերի 5-ին Թբիլիսիում, մտավորականների ընտանիքում: 1924թ ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը և մեկ տարի անց տեղափոխվել տեղի պետական համալսարանը: Դեռ ուսանելու տարիներին հրատարակել է արեգակնային ճառագայթներին վերաբերող իր տեսությունը: Համալսարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Պուլկովոյի աստղադիտարանին կից ասպիրանտուրայում: Այնուհետեւ աշխատել է Սանկտ -Պետերբուրգի համալսարանում, որտեղ էլ ասղաֆիզիկայի ամբիոն է հիմնել: 1930թ ամուսնացել է Վերա Կլոչիխինայի հետ: Դառնալով Լենինգրադի համալսարանի պրոֆեսոր 1934-41թթ հայ գիտնականը ղեկավարել է համալսարանի աստղադիտարանը: 1943թ. Համբարձումյանը վերադարձել հայրենիք և անմիջապես նշանակվել է ԳԱ փոխնախագահ: 1947թ-ից զբաղեցրել է նախագահի պաշտոնը, որում երկրորդ անգամ վերընտրվելով’ նախագահել մինչև 1993թ: 1946թ. Բյուրականում հիմնել է Հայաստանում առաջին աստղադիտարանը և տնօրինել այն մինչեւ 1988թ: 1961-64թթ նախագահել է Միջազգային աստղագիտական միությունը: Երկու անգամ ընտրվել է Գիտական միջազգային միությունների խորհրդի նախագահի պաշտոնում: 1947թ ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր: Համբարձումյանը պարգեւատրվել է Ստալինի 2 մրցանակներով, ՌԴ պետական մրցանակով, ԽՍՀՄ ԳԱ Լոմոնոսովի անվան ոսկե մեդալով, Խաղաղօվկիանոսյան եւ Բրիտանական թագավորական աստղագիտական ընկերությունների ոսկե մեդալներով, Բեռլինի ԳԱ Հելմհոլցի անվան մեդալով և բազմաթիվ այլ պարգևներով: Հայաստանի 3-րդ Հանրապետության ազգային հերոս է: Մահացել է 1996թ օգոստոսի 12-ին և թաղվել Բյուրականի աստղադիտարանին հարող գերեզմանատանը:
Վիկտոր Համբարձումյանի անունն է կրում 1972թ հայտնաբերված 1905 փոքրիկ մոլորակը: Աշխարհահռչակ գիտնական-աստղաֆիզիկոս Վ. Համբարձումյանի ծննդյան օրը Հայաստանում հռչակվել է աստղագիտության օր:

loading...

Կարդացեք նաև

Այս օրն է ծվել հայ անվանի գրող Կոստան Զարյանը

admin

Այսօր ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի ծննդյան օրն է

Այսօր է ծնվել Բակո Սահակյանը

admin