1997թ. սեպտեմբերի 5-ին մահացավ Մայր Թերեզան

11

Մայր Թերեզան (իսկական անունը Ագնես Գոնդժա) ծնվել է 1910թ. օգոստոսի 27-ին մակեդոնական Սկոպե քաղաքում:
Տասնութ տարեկան հասակում մեկնել է Իռլանդիա, որտեղ ընդգրկվել է «Իռլանդացի Լորետա քույրեր» վանականների խմբում:
1931թ. ընդունում է կուսակրոնություն, և ստանում Թերեզա անունը:
1948թ. Հնդկաստանում հիմնում է գթաստրության խումբ, որի գործունեությունն ուղղված էր դպրոցների, մանկատների, ծանր հիվանդների և աղքատների համար հիվանդանոցների ստեղծմանը:
1965թ. խմբի գործունեությունը դուրս է գալիս Հնդկաստանի սահմաններից:
1973թ. մայր Թերեզան արժանցել է կրոնի առաջընթացի համար Թեմպլտոնովյան մրցանակին:
1979թ. նրան տրվում է Նոբելյան մրցանակ՝ «Կարիքավոր մարդկանց օգնելու գործունեության համար»
Մայր Թերեզան մահացել է 1997թ. սեպտեմբերի 5-ին, 87 տարեկանում: