Ամսագիր.am
Image default
Զարմանազան

Ի՞նչ նվիրել հարսանիքի տարեդարձին

Չթե հարսանիքը նշվում է ամուսնանալուց մեկ տարի հետո: Այսպես է կոչվում, քանի որ միությունը, առայժմ, ամուր չէ: Մեղրամիսը վաղուց անցել է, երիտասարդները ճանաչել են իրար, միասին հաղթահարել են ամուսնական կյանքի առաջին դժվարությունները: Այդ օրը ընդունված է նվիրել անկողնու չթե սպիտակեղեն, չթե սրտաձև բարձիկներ  և այլն:
Թղթե հարսանիքը նշվում է ամուսնանալուց երկու տարի հետո: Երկրորդ տարում հարաբերությունները դեռևս կայուն չեն և կարող են թղթի նման հեշտ պատռվել: Ամուսիններին նվիրում են գրքեր, նկարներ, ֆոտոալբոմներ, օրացույց կամ փող:
Կաշվե հարսանիքը համատեղ ապրելու երեք տարին է, որը համարվում է ամուսնական կյանքի առաջին լուրջ փուլը: Հարաբերություններն ավելի ամուր են դառնում, սակայն կաշվի նման դեռ կարող են ձգվել այս կամ այն կողմ: Հյուրերը նվիրում են կաշվե տարբեր իրեր, օրինակ դրամապանակ, գոտի, պայուսակ:
Կտավատե (մոմե) հարսանիքը նշվում է չորս տարի հետո: Կտավատը համարվում է լիության, շքեղության խորհրդանիշ: Ընդունված է նվիրել սրբիչներ, սփռոցներ,  սավաններ: Սեղանի զարդարանքի մեջ պարտադիր պետք է լինեն մոմերը:
Փայտե հարսանիք – հնգամյա հոբելյան: Միասնությունը բավակամ ամուր է, սակայն հրդեհի վտանգը դեռ կա: Սեղանին պարտադիր պետք է լինի գոնե մեկ իր փայտից: Ըստ ավանդույթի, եթե ամուսինները այդ օրը ծառ տնկեն, ապա այն կուրախացնի անգամ իրենց ծոռներին: Ընդունված է նվիրել փայտից պատրաստված իրեր. զարդատուփեր, գդալներ, կահույքի մանր իրեր :
Չուգունե հարսանիք – ամուսնության վեցերերդ տարեդարձը: Հարաբերությունները շատ ամուր են, սակայն հարվածից կարող են ճաք տալ: Լավագույն նվերներն են համարվում չուգունե թավան, մոմակալները, ծաղկամանով  ծաղիկները :
Պղնձե հարսանիք– ամուսնության յոթներորդ տարին: Պղինձը խորհրդանշում է ամուսնության ամրությունը, լիությունը: Այդ օրը կարելի է նվիրել պղնձից մոմակալներ, քանդակադրոշմ:
Երկաթը հարսանիքը նշվում է ամուսնությունից ութ տարի հետո: Երկաթը (հատկապես եթե այն նոր է, փայլուն) խոհրդանշում է հարաբերությունների թարմացում, հետևաբար խորհուրդ է տրվում վերանորոգել բնակարանը, նոր գնումներ կատարել: Նվերները ևս պետք է այնպիսին լինեն, որպեսզի նպաստեն տան տեսքը փոխելուն:
Հաղճապակյա հարսանիք. իններորդ տարին: Տարուց տարի հարաբերությունները ամրանում են ինչպես լավ թեյը: Ցանկալի նվերներն են հաղճապակյա ամանեղենը, ապակյա կամ բյուրեղապակյա իրեր:
Վարդագույն հարսանիք,  կամ Վարդերի օրը. նշվում է տաս տարի հետո: Դա առաջին հոբելյանն է և այդ պատճառով նշվում է մեծ հանդիսությամբ: Հրավիրվում են բոլոր նրանք, ովքեր ներկա են եղել հարսանիքին: Ամուսինը պարտադիր նվիրում է կնոջը վարդերից ծաղկեփունջ: Պարտադիր պահանջ նվերներին. դրանք պետք է ընտրված  լինեն ոչ թե օգտակար լինելու տեսակետից, այլ պետք է լինեն գեղեցիկ: Սեղանին դրվում են մոմեր, վարդագույն գինի, վարդի տերևներից թեյ և վարդերով զարդարված տորթ:
Ապակյա հարսանիքը նշվում է ամուսնությունից տասնհինգ տարի հետո և նշանավորում է հարաբերությունների  պարզություն և մաքրություն: Սեղանին պարտադիր դրվում է բյուրեղապակյա սպասք: Նվերները նույնպես պարզության խորհրդանիշ պետք է լինին: Դա կարող է լինել ծաղկաման, գինու բաժակներ և այլն:
Ճենապակյա հարսանիքը նշվում է ամուսնության քսաներորդ տարում: Ընդունված է նվիրել թեյի, սուրճի, կամ ճաշի սպասքակազմ (սերվիզ):

loading...

Կարդացեք նաև

10 “սարսափելի” փաստ Coca Cola-ի մասին

admin

Ինչպե՞ս է աճպարարը շրջում փողոցներով եւ պատահական անցորդներին ապշեցնում իր հնարքներով

admin

Լիցքաթափվեք և զվարճացեք