Ամսագիր.am
Image default
Հոբելյարի անկյուն

Այսօր Աղասի Այվազյանի ծննդյան օրն է

Ծնվել է 1925թ. մարտի 23-ին, Վրաստանի Ախլցխա քաղաքում:
Մահ. 21.07,2007թ., Երևան:
Սերում է հնատոհմ դարբինների ցեղից:
Սովորել է Թիֆլիսի հայկական դպրոցում, ապա` Վրաստանի Գեղարվեստի ակադեմիայում. անավարտ է թողել երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով:
Աշխատել է ռազմական գործարանում որպես խառատ, գծագրիչ, ծաղրանկարիչ, կոնստրուկտոր:
Պատերազմից հետո տեղափոխվել է Երևան և ընդունվել Գեղարվեստի ինստիտուտ:
Առաջին պատմվածքը տպագրվել է 1954 թվականին, «Ոզնի» ամսագրում:
Առաջին գիրքը լույս է ընծայել Թբիլիսիի «Սաբոճոթա Սաքարթեվլո» պետական հրատարակչությունը 1959-ին:
Ա. Այվազյանի սցենարով 1967թ. «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանվել է «Եռանկյունի» շարժանկարը, որի համար արժանացել է Պետական մրցանակի:
Աշխատել է գրողների միության «Գրական թերթ» պարբերականում` արպես արձակի և արվեստի բաժնի վարիչ, «Էկրան» ամսագրի խմբագիր:
1992թ. խմբագրել է նորաստեղծ «Հայություն» հանդեսը:
Ա. Այվազյանի սցենարներով «Հայֆիլմ»-ում և Մոսկվայի կինոստուդիաներում նկարահանվել է շուրջ տասնհինգ կինոնկար:
Որպես բեմադրող-ռեժիսոր` նկարահանել է չորս կինոնկար:
Նրա «Վառած լապտեր» ֆիլմը Բեռլինի կինոփառատոնում արժանացել է ՖԻՊՐԵՍՍԻ մրցանակի:
Գրել է ավելի քան 20 գիրք, որոնց թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, բուլղարերեն, լիտվերեն, չեխերեն, ռումիներեն, առանձին գործեր լույս են տեսել ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն, պարսկերեն և այլն:
Նկարչական գործերը ցուցադրվել են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Նկարչի տանը` մի ինքնանկարի ցուցահանդեսում, «Գրողները` նկարիչ և նկարիչները` գրող» և բազմաթիվ այլ ցուցահանդեսներում:
Ի թիվս գրական մրցանակների` ստացել է ՀԽՍՀ Պետական և ՀՀ նախագահի մրցանակները, պարգևատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» և «Սուրբ Մեսրոպ Մաշտոց – Սահակ Պարթև» շքանշաններով:

loading...

Կարդացեք նաև

Այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է

admin

Այսօր է ծնվել Էռնստ Թեոդոր Ամադեուս Հոֆմանը

admin

Ալլա Պուգաչևովայի ծննդյան օրն է

admin