Սառեցված մրգեր և հատապտուղներ

11

Ամռանը, որոշ մարդիկ տարբեր մրգեր և հատապտուղներ են նախապատրաստում ձմեռվա համար: Պետք է նշել, որ դա  բավականին շատ ժամանակ, ուժ և գումար է խլում, քանի որ բացի անհրաժեշտ մթերքներից  ստիպված ենք գնել նաև շաքարավազ: Էլ չասենք, որ մեր բնակարանը կարծես վերածվում է պահածոյի փոքր գործարանի: Իհարկե, բոլորս էլ ուզում ենք սեղանին ունենալ մրգեր և հատապտուղներ, սակայն պահածոյացված մթերքի համը կտրուկ տարբերվում է թարմից:
Դա է պատճառը, որ փնտրում ենք ճանապարհներ, թե ինչպես հեշտացնել այս խնդիրը՝ պահպանեով օգտակարությունը: Հատապտուղները, մրգերը, բանջարեղենները կարելի է սառեցնել տնային պայմաններում սառնարանի մեջ:

Սառնարաններ

Իմաստ ունի անրադառնալ սառնարանների յուրահատկություններին: Կան սառնարաններ, որոնք նախատեսված են մեծ քանակությամբ մրգերի, բանջարեղենների, հատապտուղների սառեցման համար: Այդ դեպքում  սառնարանին առկա է «S» կամ «super» սեղմակը: Եթե ձեր սառնարանը չունի այդ հնարավորությունը, ապա սառեցման ընթացքն ավելի երկար է տևում, որի  դեպքում մթերքները վնասվում են և ստանում ենք բոլորովին այլ արդյունք: Որպեսզի դա տեղի չունենա, հետևեք առաջարկվող խորհուրդներին: Մեր նպատակն է հնարավորինս շուտ սառեցնել մթերքները:

Ինչի՞ մեջ սառեցնել

Հարկավոր է նախապես պատրաստել անհրաժեշտ  քանակի տարաներ, որոնք նախատեսված են սառնարանի համար: Դրանք մթերքը կպահպանեն տարբեր տեսակի անցանկալի շփումից:

Ինչպե՞ս ճիշտ սառեցնել մրգերը

Հատապտուղները (մորի, հաղարճ, բալ, ելակ) հարկավոր է լվանալ, չորացնել, փռել  հարթ ամանի մեջ, սառեցնել ապա լցնել կոնտեյներների մեջ և տեղավորել սառնարանում:

Կորիզով մրգերը (ծիրան, սալոր) պետք է լվանալ, կիսել, հանել կորիզը, դասավորել հարթ ամանի մեջ, սառեցնել, լցնել կոնտեյներների մեջ, դնել սառնարան:

Մրգերը (տանձ, խնձոր), որոնք սովորաբար չորացնում են, կարելի է պատրաստել այլ կերպ: Կտրատել ոչ մեծ մասերի (առանց կորիզների), մի քիչ սառեցնել, հետո վրան լցնել օշարակ ( ¾ բաժակ շաքար 1 բաժակ սենյակի ջերմաստիճանի ջրին): Փակել կափարիչով և դնել սառնարանում: