Ամսագիր.am
Image default
Հոբելյարի անկյուն

Այսօր Հրանտ Դինքի ծննդյան օրն է: Նա այսօր կդառնար 58 տարեկան

«Ակոսի» գլխավոր խմբագիր, նշանավոր պոլսահայ լրագրող Հրանդ Դինքը ծնվել է 1954-ի սեպտեմբերի 15-ին, Մալաթիայում: Վաղ մանկությունից դաստիարակվել է պապի մոտ, իսկ Ստամբուլ տեղափոխվելուց հետո, երբ նրա ծնողներն ամուսնալուծվել են, նա հայտնվել է Գետիկփաշա շրջանի հայկական մանկատանը, որտեղ էլ հանդիպել է իր ապագա տիկնոջը’ Ռաքելին: «Ագոս»-ը սկսել է հրատարակվել 1996 թվականի ապրիլի 5-ին’ ընդամենը 1800 տպաքանակով’ նպատակ ունենալով բարձրացնել Թուրքիայում ժողովրդավարության ու ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման խնդիրները, բարելավել հայկական համայնքի ու թուրք հասարակության հարաբերությունները: Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավու´ր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա։

loading...

Կարդացեք նաև

Հայ անվանի արձակագրի ծննդյան օրն է

admin

1896 թվականին այս օրը ծնվել է հերոս Սողոմոն Թեհլերյանը

admin

Ծնունդդ Շնորհավոր, Թուփակ Շակուր !

admin