Ամսագիր.am
Image default
Մշակույթ

«Թումանյանական հեքիաթի օր»

Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնը` «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանը», արդեն 7-րդ տարին է, ինչ Հայաստանի Լոռու մարզի Դսեղ գյուղում` Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հայրենիքում, կազմակերպում է «Թումանյանական հեքիաթի օր» խորագրով տիկնիկային թատրոնների միջազգային փառատոն:

Այս տարի փառատոնը տեղի ունեցավ սեպտեմբերի 8-15-ը Լոռու մարզի Դսեղ գյուղում, որին հյուրընկալվել էին թատրոններ Լիտվայից, Ռուսաստանից, Գերմանիայից, Դանիայից, Իրանից, Վրաստանից, Ֆրանսիայից: Փառատոնին ներկա էր նաեւ Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության նախագահ Դադի Փուդումջին` Հնդկաստանից:

«Թումանյանական հեքիաթի օր»  տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ սեպտեմբերի 11-ին` Դսեղ գյուղի կենտրոնական հրապարակում:

Փառատոնի բացման արարողությունից հետո մեկնարկեց բացօթյա թատերականացված ուրախ տոնախմբությունը, որին հաջորդեցին առաջին ներկայացումները: Առաջին անգամ փառատոնի ծրագրում ընդգրկված ներկայացումները ցուցադրվեցին  նաեւ Լոռու մարզի քաղաքներում, գյուղերում ու ավաններում: Փառատոնի ավարտին մասնակից թատրոններին շնորհվեցին մրցանակներ եւ պատվոգրեր:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս փառատոնի օրերին անցկացվեցին տիկնիկային արվեստի վարպետության եւ տիկնիկագործության դասեր, տիկնիկների ցուցահանդեսը, ամենօրյա երեկոյան ակումբը, էքսկուրսիաներ:

 

[nggallery id=5]

loading...

Կարդացեք նաև

Վերջին անգամ Շահումյանում

admin

« Angry Birds» խաղը ֆիլմ կդառնա

Այսօր Ռոբերտ ամիրխանյանի ծննդյան օրն է

admin