Ամսագիր.am
Image default
Մշակույթ

“Կինոաշուն – 2012”-ը մեկնարկեց

Սեպտեմբերի 28-ից Արմավիրի մարզից մեկնարկեց Աշնանային կինոտոնը` “Կինոաշուն -2012”-ը: Ավանդական դարձած “Կինոաշուն – 2012”-ը արմավիրցիները դիմավորեցին ազգագրական երգ ու պարով, կրկեսային հետաքրքիր համարների կատարումներով: “Կինոաշուն” ազգային կինոյի ամիս” ծրագիրն այս տարի նվիվում է հայկական կինոյի մեծ երախտավորի` Համո Բեկնազարյանի 120-ամյակին, եւ ի պատիվ վարպետի կինոտոնը սկսվեց նրա “Պեպո” ֆիլմով: Հայաստանի ազգային կինոկենտրոնը արմավիրցներին մատուցեց նաեւ կինոանակնկալ` ներկայացնելով նրանց արխիվային հազվագյուտ փաստագրական կադրեր Սարդարապատի հուշահամալիրի եւ հայկական ատոմակայանի կառուցման մասին:

Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը համոզված է, որ ծրագրի մեկնարկը մարզերից պատահական չէ: Այն միտված է յուրաքանչյուր մարզում գոնե մեկ կինոակումբ կամ փոքրիկ կինոթատրոն ստեղծելուն` ծրագրի ավարտից հետո:

Կինոաշնան բացման արարողությանը ներկա էին անվանի դերասաններ եւ ռեժիսորներ, կինոոլորտի հայտնի գործիչներ:

loading...

Կարդացեք նաև

Սունդուկյանցիները Լոնդոնում հանդես կգան հանրահայտ «Գլոբուս» թատրոնում

admin

«Ոսկե Ծիրան» 8-րդ կինոփառատոնի բացումը(Ֆոտոշարք)

Սուսի Միսակյան

Պիկասսոյի նկարը առևանգողին ձերբակալել են

Սուսի Միսակյան