Ամսագիր.am
Image default
Հոբելյարի անկյուն

Այսօր Արմեն Ջիգարխանյանի 77 ամյակն է

Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935թ.-ի հոկտեմբերի 3-ին, Երևանում: Կինոյի և թատրոնի հանդեպ սերը «ստացել է մոր կաթի հետ», և արդեն դպրոցական տարիքից հաստատվում է դերասան դառնալու նրա ցանկությունը: 1953-ին ԳԻՏԻՍ ընդունվելու փորձը ձախողվում է, և Արմենը ստիպված է լինում վերադառնալ Երևան:
Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: Նրա նորամուտը բեմ սկսվում է «Իվան Ռիբակով» ներկայացումով: Այս թատերախմբի հետ Արմեն Ջիգարխանյանը աշատում է 10 տարի:
1967-ին Անատոլի Էֆրոսի հրավերով դերասանն ընդունվում է Մոսկվայի Լենկոմի թատրոն, և այնտեղ աշխատում երկու տարի:
1969-ին Արմենը տեղափոխվում է Մոսկվայի Մայակովսկու անվան թատրոն, որտեղ աշխատում է շուրջ 30 տարի:
1996-ին Ջիգարխանյանը հեռանում է Մայակովսկու թատրոնից, սակայն շարունակում է խաղալ այլ թատրոնների անտրեպրիզներում:
Կինոյում նրան ճանաչում է բերում «Բարև ես եմ» ֆիլմը, որի ցուցադրումից հետո կինոյում նկարահանվելու բազում առաջարկներ է ստանում:
Արմեն Ջիգարխանյանը կինոյում խաղացել է ավելի քան 200 դերեր:
1996-ին հիմնում է Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ Մոսկվայի դրամատիկական թատրոնը.

 

 

 

loading...

Կարդացեք նաև

Այսօր Հայաստանի Հանրապետության բանկային աշխատողի օրն է

admin

Այս օրն է ծնվել Ալեքսանդր Մանթաշյանը

admin

Ծնունդդ Շնորհավոր, Թուփակ Շակուր !

admin