Ամսագիր.am
Image default
Զարմանազան

Չոր նախաճաշերում պարունակվում է շաքարի վտանգավոր չափաբաժին

Ընդունված է կարծել, որ առավոտյան նախաճաշին փաթիլներով սնվելը համեմատաբար առողջ սնունդ է: Սակայն ամերիկյան Environmental Working Group կազմակերպության հետազոտություններից հետևում է, որ դա այդպես չէ:
Պարզվում է, փաթիլների մեջ շաքարի քանակը այնքան է և նույնիսկ ավելի շատ, քան սովորական անուշեղենի մեջ, գրում է The Gazette:
Փորձագետները հետազոտեցին շաքարի քանակի պարունակությունը չոր նախաճաշերի ավելի քան 40 տեսակներում: Բոլորի մեջ արձանագրվեց շաքարի չափաքանակի գերազանցում: Ստացված ցուցակի մեջ առաջի հորիզոնականը զբաղեցրեց Quaker և Kellogg-ի արտադրությունը: Առաջի տասնյակի մեջ են նախաճաշերը, որոնց մեջ շաքարի պարունակությունը կազմում է 41,4% (մոտ 12 գր մեկ շափաբաժնին), իսկ 55,6% (20գր մեկ շափաբաժնում)  ֆիքսվել է Kellogg’s Honey Smacks մեղրային նախաճաշի մեջ:
Բժիշկները զգուշացնում են, որ քաղցրի հանդեպ սերը զարգանում է մանուկ հասակում: Իսկ սիրելի հերոսներով վառ փաթեթավորված սնունդը առավել գրավիչ է երեխաների համար: Այդ պատճառով հարկավոր է խիստ սահմանափակել քաղցրի օգտագործումը: Օրինակ, ամերիկյան սրտաբանական ասոցիացիան խորհուրդ է տալիս երեխաներին օրական օգտագործել 12 գր շաքարից ոչ ավել:
Մասնագետների կարծիքով նախաճաշերի մեջ հիմնական տեղը պետք է գրավի ցորենի ալյուրը, իսկ շաքարը լինի 4 գր ոչ ավել: Լավագույն դեպքն է, երբ մի չափաբաժինը պարունակում է առնվազն 5 գր բջջանյութ:

loading...

Կարդացեք նաև

Յուրօրինակ դիետա,որ փրկեց Դիկենսին

Ամենաթանկարժեք գրքերը

admin

Մթերքներ, որոնք կօգնեն ձեզ շոգ եղանակին

Սուսի Միսակյան