Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Հայաստանի կազակները` IV համաշխարհային կազակական կոնգրեսի մասնակիցներ

Սեպտեմբերի 28—ից hոկտեմբերի 1-ը Ռոստովի շրջանում տեղի ունեցավ IV Համաշխարհային  կազակական կոնգրեսը` նվիրված  1812թ.-ի Հայրենական պատերազմում Ռուսաստանի Հաղթանակի 200ամյակին:

 Միջոցառումների ծրագրին մասնակցեցին Հայաստանից ժամանած կազակները` Միացյալ Հայկական Կազակական Ուժերի Միասնության ներկայացուցիչներ (ՄՀԿՈՒՄ) գլխավոր շտաբի պետ, գեներալ- մայոր Արթուր Մաքսապետյանի ղեկավարությամբ, ինչպես նաև 50 ռուսական քաղաքների պատվիրակներ և 40  հեռավոր արտասահմանյան երկրների և ԱՊՀ-ի պատվիրակներ:

 Ինչպես յուրաքանչյուր կազակական միջոցառում, այնպես էլ այս մեկը սկսվեց աղոթքով (ըստ բարի կազակական ավանդույթի): Կոնգրեսի մասնակիցները  ներկա գտնվեցին պատարագի Նովոչերկասկի Զինվորական Համբարձման Տաճարում: Նովոչերկասկ քաղաքը հարուստ է ոչ միայն կազակական պատամշակութային ժառանգությամբ, այլ նաև հենց իր մեջ ներառված կազակական ոգով և ուժով:  Եթե ասում ենք  փողոց` նկատի ունենք Ատամանի փողոց, եթե պողոտա` Պլատովյան, եթե հուշարձան` նվիրված կազակ- հերոսներին:

 Պատվիրակները հարգեցին մեծանուն կազակների հիշատակը`իրենց սխրագործություններով Ռուսաստանի  պատմության  վառ էջերում հավերժ դրոշմված: Ներկաները ծաղիկներ դրեցին  Վ.Տ. Երմակովի, Մ.Ի. Պլատովի, Յա.Վ. Բակլանովի հուշարձաններին, ինչպես նաև Հաշտեցում և Համաձայնեցում  հուշարձանին և Դոնի ատամանների շիրիմին: ՄՀԿՈՒՄ-ի ներկայացուցիչները մասնակցեցին հուշատախտակների  բացման և օծման հանդիսավոր արարողությանը: Հուշատախնակներ, որ կրում են Դոնի կազակ- հերոսների և կազակական  գնդերի անունները, որոնք մասնակցել են 1812թ.-ի Հայրենական պատերազմին և ռուսական բանակի  հեռավոր արշավներին  1813-1814թթ.:

 Նովոչերկասկի հենց կենտրոնում` Պլատովի հրապարակում,տեղի ունեցավ կազակական օկրուգների  և կազակական կադետական կորպուսների զորատես- շքերթ: Ցուցադրվեցին  կազակական սերունդների հաջորդականությունն և կազակական արժեքների պահպանումը: Աշխարհի  տարբեր ծայրերից եկած մեկ տասնյակից ավելի երիտասարդ կազակներ խրոխտ քայլքով անցան հանդիսատեսի առջևով:

 Գլխավոր միջոցառումները` բացում և IV համաշխարհային  կազակական կոնգրեսի լիակազմ նիստ`գիտահետատազոտական կոնֆերանս «1812թ.-ի դարաշրջանը`հերոսներ, ճակատամարտեր, տիրակալներ» և կլոր սեղաններ` հինգ տարբեր թեմաներով, նույնպես քննարկվեցին Նովոչերկասկում :

 Միջոցառմանը բարձր տոն հաղորդվեց հենց սկզբից Դմիտրի Կոզակի `Ռուսաստանի Դաշնության Կառավարության նախագահի տեղակալի ներկայությամբ, ով բացման խոսքով հանդես եկավ կազակական դրամատիկական թատրոնում: Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևի, Դոնի Ամենազոր զորքի ատաման Վիկտոր Վոդոլացկի և այլոց ելույթները ցույց տվեցին կազակների կողմից քննարկվող հարցերի և կոնգրեսի կարևորությունը, ընդհանուր առմամբ, թե որքան արդյունավետ  հարթակ է կոնգրեսը հարցերի լայն սպեկտր լուծելու համար:

 Հատուկ կոնֆերանսի համար  ՄՀԿՈՒՄ-ի անդամները  պատրաստել և փոխանցել էին կազմակերպիչներին պատմական աշխատություն հայկական ծագում ունեցող կազակների մասնակցության վերաբերյալ 1812 թ.-ի Հայրենական պատերազմում:

 Կոնգրեսի շրջանակներում Հայաստանից եկած  պատվիրակները  մասնակցեցին կլոր սեղանին հետևյալ թեմայով` «Տնտեսական համագործակցության հնարավորությունները և Ռուսաստանի ու արտասահմանի  կազակական համայնքների տնտեսական բազայի զարգացումը», որի մոդերատոր հանդես եկավ ԶԿՀ «Դոնի ամենազոր բանակ» ատամանի տեղակալ Վասիլի Հեյլոն:  Քննարկվեցին մի շարք հարցեր, այդ թվում`կազակների վերաբերյալ օրենքի անհրաժեշտություն, առևտրական ներկայացուցչությունների և տեղեկատվական կենտրոնի ստեղծում, որը շատ հարցերում կխթանի կազակական կազմակերպությունների միջև տնտեսական կապերի զարգացումը:

 Կազակների IV համաշխարհային կոնգրեսի վերջին օրը  սկսվեց համաշխարհային կազակության ներկայացուցիչների համար Ստարոչերկասկ ավանում , Ռազմական Հարության տաճարում , որտեղ հնչեց Աստվածային պատարագ:

 Կազակները մանրամասնորեն ծանոթացան Ստարոչերկասկի պատմա- ճարտարապետական թանգարան – արգելոցի   էկսպոնատների հետ և դարձան  թատերականացված ձիասպորտային միջոցառման մասնակիցները :

 Կոնգրեսի ծրագիրն ավարտվեց գալահամերգով «1812թ.-ը ընդմիշտ Դոնի կազակների հիշողությունում»:

 Մասնակիցների և պատվիրակների հիշողությունում կմնան լավ հուշեր Ռուսաստանի Հարավային տարածաշրջանի  հյուրընկալության վերաբերյալ , ինչպես նաև մասնակիցները հաճույքով կմասնակցեն   հաջորդ տարիներին կազմակերպվող կազակական կոնգրեսներին:

loading...

Կարդացեք նաև

4 Հաճույք-կյանքի 21 տարի

Սուսի Միսակյան

Ինչի՞ մասին են գրում հայերը Ֆեյսբուքում

Սուսի Միսակյան

«ԷՔՍՊՈ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ 2012»

admin