Ամսագիր.am
Image default
Ես և Նա

Մազերի խնամքի կոսմետիկական միջոցները

Այժմ բոլոր խանութներում կարելի է տեսնել մազերի խնամքի բազմաթիվ միջոցներ։ Իսկ ինչպե՞ս են դրանք ազդում մազերի վրա և ի՞նչ նպատակի համար են ծառայում։

Բալզամը ներթափանցում է անմիջապես մազերի կերատինե թեփուկների տակ, լրացնելով նրանց միջև առաջացած դատարկությունը, որը հարթեցնում է մազերի մակերեսը։ Բալզամը ներգործում է նաև մազերի սոխուկի վրա, մազապարկի վրա թողնելով մազերի աճը խթանող և ճարպազատումը կարգավորող մասնիկներ։

Կոնդիցիոները հատուկ հավելուկի հաշվին ապահովում է մազերի արագ և անվնաս չորանալը՝ չզրկելով անհրաժեշտ խոնավությունից։ Կոնդիցիոներների մեծ մասը պարունակում են մազերն էլեկրականանալուց չեզոքացնող բաղադրիչներ։

Դիմակը ծառայում է մազերի կառուցվածքի վերականգման պրոցեսի համար, սնուցում է գլխի չոր մաշկը կամ չորացնում է գլխի մաշկի յուղոտությունը։ Այն օգտագործվում է մազերը լվանալուց հետո, ոչ շուտ, քան 1-2 շաբաթը մեկ անգամ։

loading...

Կարդացեք նաև

Առաջին հանդիպում: Ի՞նչ անել և ի՞նչ չանել

Սուսի Միսակյան

Տղամարդը կարմիր հագուստով ավելի գրավիչ է

Ե՞րբ ես ծնվել