Հայաստանում նշվում է ծխելու դեմ պայքարի ազգային օրը

9

Այս որոշում ընդունվել է 2008թ. դեկտեմբերի 18-ին Հայաստանի կառավարության արտագնա նիստում: Հոկտեմբերի 12-ը ընտրված է այն պատճառով, որ 2004 թ. հենց այդ օրը ՀՀ Ազգային Ժողովը վավերացրեց Առողջապահության Համաշխարհային կազմակերպության ծխելու դեմ պայքարի շրջանակային Կոնվենցիան: Դեռահասների շրջանում ծխախոտի ամենօրյա օգտագործում արձանագրվել է 13-15 տարեկան տղաների մոտ: Կանոնավոր կերպով ծխելը նրանց դեպքում հասանում է 10 տոկոսի:
Ծխելու հետևանքով առաջացած հիվանդությունների պատճառով Հայաստանում 35-69 տարիքային խմբի ծխողների շրջանում տարեկան գրանցվում է շուրջ 3000 մահվան դեպք: Ծխում է Հայ բնակչության մոտ 30 % -ը:
Հիշեցնենք, որ Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրը ամեն տարի նշվում է մայիսի 31-ին: