Ընտրում ենք դեմքի քսուքներ

Ճարպոտ մաշկի քսուք
Ճարպոտ մաշկի միակ առավելությունն այն է, որ կնճիռներն ուշ են առաջանանում։ Նման մաշկի համար նախատեսված սնուցող և խոնավեցնող քսուքները պետք է ունենան գելային հիմք և կառուցվածքով լինեն թեթև։ Նման քսուքը հեշտ է ներծծվում, ավելցուկ չի թողնում։ Արդյունավետ է, երբ քսուքը պարունակում է ծծմբային և ցինկային հավելումներ, երիցուկի, հազարաթերթիկի և վաղենակի էքստրակտ, վիտամին Е և А։
Չոր մաշկի քսուք
Չոր մաշկի համար քսուքի ընտրությունը պայմանավորված է դրա սնուցող և խոնավեցնող հատկություններով։ Քսուքը կարող է իր կառուցվածքով լինել բավականին խիտ, բայց ոչ չափից շատ յուղոտ։ Բաղադրության մեջ պետք է պարունակվի նաև էլաստին, հիալուրաթթու, կոլլագեն, վիտամին А և Е։ Ինչպես նաև, ուլտրամանուշակագույն ֆիլտրեր, որոնքմաշկը կպաշտպանեն արևի խորտակիչ ճառագայթներից։
Նորմալ մաշկի քսուք
Նորմալ մաշկին բնորոշ են մաքրությունը, առաձգականությունը, թարմությունը, փղոսկրյա գույնը, ինչպես նաև բորբոքված մասերի բացակայությունը։ նորմալ մաշկը հարկավոր է և խոնավեցնել և սնուցել։ Սնուցող քսուքները պետք չէ չափազանց ճարպոտ լինեն, թե չէ մաշկը նորմալից կվերածվի ճարպոտի։
Նորմալ մաշկ ունեցող կանայք քսուքի ընտրության սահմանափակում չունեն։
Համակցված մաշկի քսուքներ
Համակցված մաշկ ունեցողների մոտ կզակի, քթի և ճակատի մաշկը ճարպոտ է, իսկ այտերի, կոպերի, վզի մաշկը՝ չոր կամ նորմալ։ Որպեսզի քսուք հեշտ ընտրել, օգտագործեք միաժամանակ և սնուցող և խոնավեցնող քսուքներ․ սնուցողը չոր մասերի համար, իսկ խոնավեցնողը՝ ճարպոտ մասերի։ Իսկ եթե տարբերությունը մեծ չէ, ապա կարելի է օգտագործել սովորական խոնավեցնող քսուք։
Ի գիտություն
1. Քսուք գնելիս, միշտ ընտրեք ձեր տարիքին համապատասխանը, որը նշված է տուփի վրա, քանի որ, յուրաքանչյուր տարիքի համար նախատեսված քսուքն ունի որոշակի ուղղվածություն։ Ընտրելով սխալ տարիքային կատեգորիա․ դուք ցանկալի արդյունք չեք ստանա։
2. Օգտագործեք և ցերեկային և գիշերային քսուքներ։ Ցերեկային քսուքը արագ ներծծվում է, և հիանալի հիմք է հանդիսանում դիմահարդարման համար։ Գիշերայինը հանդիսանում է սնուցող զանգված, այն քսում են քնելուց 2 ժամ առաջ, որը նպաստում է մաշկի վերին շերտի վերականգմանը։
3. Քսուքի ընտրությունը պայմանավորված է եղանակից։ Գարնանը և ամռանը հարկավոր է գնել արևապաշտպան թեթև խոնավեցնող քսուքներ, իսկ ձմռանը և աշնանը՝ սնուցող։
4. Միշտ ստուգեք քսուքի պահպանման ժամկետը։
5. Միշտ քսուքը քսեք մաքուր մաշկին։
Աղբյուրը sait-sovetov.net