Ամսագիր.am
Image default
Գրական Անկյուն

ԿԱՐՈՏ

…Քո լուռ հայացքում  մի անորոշություն կար, քո լուռ հայացքում  ինչ-որ  թախիծ  ու  մռայլություն կար, իսկ թե ինչու էր  այդպես, ինքս էլ  չէի հասկանում: Երբ էիր դու ծնվել` հաստատ չգիտեմ…գուցե անցած տարիներում կամ`  անցած  դարում: Հիմա դա արդեն այնքան էլ կարևոր չէ…Կարևորն այն է, որ դու ծնվեցիր: Իմ  կյանքի անգույն այգում  ծաղկեցիր Դու` իմ սրտի ծաղիկ… Իմ լուսաբացն ես, իմ վաղորդյան շաղիկը… Չեմ ուզում ընդունել,որ  դու չկաս…հրաժարվում եմ ընդունել,որ գոյությունդ լոկ հուշ դարձած  բառերիդ մեջ է, լոկ շուրթերիս հավերժացած  համբույրներիդ մեջ…Թախծում եմ  էլի… Կարոտել եմ… Կարոտել եմ Քեզ: Այնքան հեռու ես թվում. հոգուս այն հեռավոր անկյունում ու սրտիս լայն անհունում, որտեղ լույսն ասես մարած լինի, իսկ սերը` վաղուց մոռացված…Ինձ չես հիշում: Միգուցե: Բայց իմ խենթ սիրտը  կրկին թևեր առած  գալիս է քեզ մոտ…Չէ’.. ետ եմ պահում:Գիտեմ քո սրտի դուռը  գոցել ես, այն  փակ է հավերժ: Չեմ ուզում  բախվել այդ դռներին… չեմ ուզում կրկին  փշրվել: Հաստատ գիտեմ, որ մոռացել ես, հաստատ գիտեմ,որ  իմ սրտում կոշտացած բերկրանք ես դառնալու: Գիտեմ… Գիտեմ, որ էլ  չես……գալու:

Լուսինե Սողոմանյան

loading...

Կարդացեք նաև

ԻՄ ՀՈԳԻՆ

admin

Նարեկ Ղազարյան. “Անուշիկին”

admin

Սերվանտեսի հումանիստական եւ բարոյագիտական հայացքները «Դոն Կիխոտ» վեպում

admin