Ամսագիր.am
Image default
Ես և Նա

Ինչպես դադարեցնել մազաթափությունը

Այսօր հաճախ են հանդիպում նոսր մազերով կամ պարզապես ճաղատ մարդիկ: Տղամարդկանց 65%-ը տառապում է մազաթափությամբ, այն չի խնայում նաև կանանց հատկապես 40 տարեկանից հետո:
Յուրաքանչյուր մազի կյանքի և աճի տևողությունը կազմում է 4 -5 տարի, որի ընթացքում այն անցնում է երեք փուլ`
• Անագեն (աճի) փուլ`ակտիվ և կանոնավոր աճի շրջան, մոտավորապես 4 տարի:
• Կատագեն (անցումային) փուլ` 10 օր:
• Տելոգեն (հանգստի) փուլ` տևողությունը 3 ամիս, որի ավարտին մազը ընկնում է:
Այս 3 փուլերը կրկնվում են կյանքի ընթացքում մոտավորապես 20 անգամ, հետևաբար նորմալ է համարվում կանոնավոր մազաթափությունը:
Սակայն բազմաթիվ ազդակներ կարող են այս կամ այն կերպ ազդել վերոհիշյալ փուլերի վրա և հանգեցնել չափից ավել մազերի կորուստի: Օրինակ` հորմոնալ կամ սննդային դիսբալանսը, գերլարվածությունը, սթրեսը, վատ սովորույթները (ալկոհոլի չարաշահումը և ծխելը) ֆիզիոլոգիական խնդիրները, գլխամաշկի չորությունը և այլն:
Մազերը և դեմքը հանդիսանում են մարդու հեղինակության`իմիջի անբաժան մասնիկը: Տարածված միջոցների օգտագործումը հիմնովին չի լուծում երիտասարդացման և գեղեցկության պահպանման խնդիրը, քանի որ փորձում ենք ազատվել ախտանշաններից այլ ոչ` հիվանդության պատճառներից:
Բնականում մարդը կորցնում է օրական մոտ 60-ից 100 մազ: Եթե գլխի մազերը դառնում են կոտրտվող և թույլ, եթե սանրվելուց հետո սանրի վրա հայտնվում է 50-ից ավել մազ, կամ եթե մազերի փունջը ձեռքով ձգելուց հետո ձեռքում մնում է 5-ից` ավել մազ, ուրեմն ժամանակն է գործել:
Գոյություն ունեն բազմաթիվ միջոցներ մազաթափության դեմ`կեղծամ, մազերի իմպլանտացիա և այլն: Բոլոր այս մեթոդները լիարժեք չեն և չեն ապահովում խնդրի ադեկվատ լուծումը, կամ շատ ծախսատար են:
Լավագույն մեթոդը հյուծված և կոտրտվող մազերի առողջ ու փարթամ տեսքը վերականգնելու համար հանդիսանում է էթիոտրոպ (պատճառային) բուժումը, որի բաղկացուցիչ մասերից մեկը սննդարար տարրերի մաքսիմալ առկայության ապահովումն է մազարմատներում:
Բարեբախտաբար այժմ արդեն հայկական շուկայում առկա է «ԳԱՌՆԻ» մազերի բուսական լոսյոնը` մազաթափության և ճաղատության դեմ: Լոսյոնը պատրաստված է հնագույն և եզակի բաղադրատոմսի հիման վրա, Հայաստանի էկոլոգիապես մաքուր տարածքի դեղաբույսերի` եղինջի, գիհու, գայլուկի, կռատուկի, օշինդրի և կատվալեզվի թուրմերից:
Շնորհիվ յուրահատուկ բաղադրության «ԳԱՌՆԻ» լոսյոնն օգտագործվում է տղամարդկանց և կանանց մազաթափության և ճաղատության ժամանակ:
• Ամրացնում է մազարմատները:
• Սնուցում է գլխամաշկը:
• Բարելավում է մազերի աճը:
• Նպաստում է մազի կոճղեզի (սոխուկի) նյութափոխականության ակտիվացմանը:
• Խթանում է մազերի կրկնակի աճը:
• Վերականգնում է մազերի կառուցվածքը և պաշտպանում կոտրտվելուց:
• Մազաթափությունը զգալիորեն նվազում է 3 -7 օրվա ընթացքում:
• Արդյունքները շոշափելի են օգտագործումից 10-15 օր հետո:
• Լոսյոնը կախվածություն չի առաջացնում:
Կիրառման եղանակը և օգտագործման տևողությունը: Չոր գլխամաշկը թրջել լոսյոնով, ցանկալի է երեկոյան: Օգտագործել օրը մեկ ամգամ 1-2 մլ չափաքանակով (1 մլ-ը համապատասխանում է 25 մլ շշիկի դեպքում 4 սեղմումի ), օգտագործումից հետո անմիջապես լվանալու անհրաժեշտություն չկա: Օգտագործել 4-8 շաբաթ: Անհրաժեշտության դեպքում կուրսը կրկնել 2 ամիս հետո: Լոսյոնի ազդեցությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով խորհուրդ է տրվում օգտագործման շրջանում մազերը լվանալ մանկական օճառով կամ ագրեսիվ նյութեր և վնասակար ներկանյութեր չպարունակող այլ միջոցներով:

loading...

Կարդացեք նաև

Տոնդ Շնորհավոր, Սիրահար :)

Սուսի Միսակյան

Խորհուրդներ, որոնք կփոխեն ձեր կյանքը և առողջությունը

admin

Ինչպես գումար վաստակել ձեռքի աշխատանքով

admin