Ամսագիր.am
Image default
Գրական Անկյուն

«Metempsixoz» ` մի նոր տոն ընթերցասերների համար

 

Լույս է տեսել բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Նաիրա Համբարձումյանի «Metempsixoz» խորագիրը կրող չափածո վիպակը («Metempsixoz», Երեւան, 2012, «Լուսակն» հրատարակչություն, 104 էջ): Ստեղծագործության կառույցը, հղումները, ենթատեքստերը, ցայտուն եւ քողարկված ցիտատները դեպի համաշխարհային գրականությունը, երաժշտությունը, լեզուներն ու գիտությունը ենթարկվում են պոստմոդեռնիստական բնագրի տեղ-տեղ քաոտիկ կանոններին, դուրս մղելով նախկինում հանդիպող քնարական տեքստերն ընկալելու վիզուալ ձեւաչափերը: Չափածո վիպակի աֆորիստիկ մտածողությունը եւ պոետիկ ռիթմն անընդմեջ հերթագայում են` տեղ-տեղ թողնելով ազատ տարածություններ, որտեղ ընթերցողին հնարավորություն է տրվում մտովի կազմավորելու եւ շարունակելու տեքստի կենսագրությունը:

Նաիրա Համբարձումյանը բանաստեղծական մի քանի ժողովածուների հեղինակ է  («Կանաչ կառեթներ» (2004), «Ես բառ եմ դարձել» (2008)): Ինչպես նաեւ թարգմանել է արգենտինացի մեծանուն արձակագիր Խուլիո Կորտասարի բանաստեղծությունները, որը լույս է տեսել առանձին գրքով` «Խոսե՛ք, դուք ունեք երեք րոպե» (2009):

Գիրքն արդեն վաճառքում է:

loading...

Կարդացեք նաև

ԱՐՑԱԽՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏ 1-ին մաս:

admin

Նարեկ Ղազարյան. <<Բարի՜ հայուհի >>

Սուսի Միսակյան

Սերվանտեսի հումանիստական եւ բարոյագիտական հայացքները «Դոն Կիխոտ» վեպում

admin