Ամսագիր.am
Image default
Հոբելյարի անկյուն

Այսօր Հայաստանի Հանրապետության բանկային աշխատողի օրն է

ՀՀ Կառավարության 2003թ. ընդունված որոշման համաձայն նոյեմբերի 22-ը հռչակված է «ԲԱՆԿԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐ»:
Այն տոնվում է նոյեմբերի 22-ին, քանի որ 1993թ. հենց այդ օրը սովետական ռուբլու փոխարեն Հայաստանում շրջանառության մեջ դրվեց հայկական դրամը: Վերլուծաբանները և տնտեսագետները գտնում են, որ անցումը դրամին հնարավորություն տվեց կայանալու երկրի բանկային և ֆինանսական համակարգին, ինչպես նաև նպաստեց տնտեսության զարգացմանը: Հետագա տարիներին բանկային համակարգի ձևավորման ու զարգացման ընթացքը ուղեկցվեց դժվարություններով: Բայց տարեցտարի գրանցվեցին նորանոր փոփոխություններ, հնարավորինս կանոնակարգվեց դաշտը, և միայն 10 տարի դրամը կտրուկ ամրապնդեց իր դիրքերը:
Այսօր ավելի քան վեց հազար հինգ հարյուր աշխատակիցներով համալրված համակարգը շարունակում է հետևել ժամանակի պահանջներին, դառնալ ոչ թե հանրության միջոցների հաշվին հարստացող կառույց, այլ մարդկանց կենսամակարդակի բերելավմանը խթանող գործոն:

loading...

Կարդացեք նաև

Վարդան Աճեմյանը կդառնար 106 տարեկան

Այսօր ՀՀ նախագահի ծննդյան օրն է

1896 թվականին այս օրը ծնվել է հերոս Սողոմոն Թեհլերյանը

admin