Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ է դրվել ազգային դրամական միավորը` դրամը

Դրամը (կոդ՝ AMD) Հայաստանի արժույթն է: Հայաստանի Հանրապետության դրամական միավորը շրջանառության մեջ է մտել 1993 թվականի նոյեմբերի 22-ին:
Դրամի գրաֆիկական խորհրդապատկերն առաջին անգամ գծագրել է Կարեն Կոմենդարյանը՝ 1995 թվականի սեպտեմբերին՝ նախքան եվրոյի գրանշանի ծնունդը: 2001 թվականին նա գրանշանին վերաբերող փաստաթղթային փաթեթը փոխանցում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին, իսկ պատճեն՝ Գարեգին Բ կաթողիկոսին և նրանից օրհնություն խնդրում:
Այս ձեռնարկումներին հաջորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի հայկական դրամի գրանշանի մրցույթը, որի արդյունքում ընտրվում են Կարեն Կոմենդարյանի և նկարիչ Ռուբեն Արուտչյանի առաջարկած տարբերակները:
2003 թվականին սույն գրանշանը ներառվում է 10000 արժողության թղթադրամի դարձերեսի ձախ կողմում: 2007 թվականին գրանշանը հաստատվում է ազգային խորհրդանշանների ստանդարտների համակարգում: Նույն թվականին Կարեն Կոսմենդարյանն այն ներկայացրել է նաև ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում տեղի ունեցած ԱՐՄԹԵՔ-2007 բարձր տեխնոլոգիաներին նվիրված հայկական առաջին միջազգային կոնգրեսում՝ հայտնի դարձնելու և համակարգչային միջազգային ստանդարտների մեջ ներառելու նպատակով:

1993-ից մինչև 1995 տպագրված թղթադրամները շրջանառությունից հանվեցին 2005 թվականին:

«Մեդիաինֆորմ» լրատվական գործակալություն

loading...

Կարդացեք նաև

«ԷՔՍՊՈ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ 2012»

admin

Ի վերջո ի՞նչ է սպասվում 2012-Ին(վիդեո)

Սուսի Միսակյան

Նոր մանրամասներ Գյումրիում պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերված երեխաների մասին. armeniasputnik.am

admin