Ամսագիր.am
Image default
Գրական Անկյուն

ԻՄ ՀՈԳԻՆ

  Կա մի խորունկ, դալուկ աշխարհ` ամբողջովին ծածկված խաշամով…թաց  ամբողջովին,ու թվում է, թե  անձրևն է օծել իր սուրբ մյուռոնով. Երկինք ու Երկիր: Եվ դրանից է, որ աչքերս թախծոտ են ու խոնավ մի քիչ… խոնավ` իմ ընդարմացնող-թավ տխրությունից, որ բյուրեղացած շողում է ու դողում հոգուս  անհունում: Հոգուս անհունում…ինչու՞  ես  լալիս կաթնաթույր կարապ, որ վերջին երգդ կոկորդու՞մդ  մեխվեց…թե` լոկ չուզեցիր բարձրաձայն  երգել` անթև հրեշտակ: Լողում ես դու արցունքիս ծովում ու ոչ երգում ես, ոչ էլ մահանում… Հոգուս խորանում  քո տխրադալուկ աղոթքն եմ լսում ու… թվում է թե…Ես եմ աղոթում: Աղոթում եմ` այո՜: Իմ սրտի համար, իմ հոգում տրտմող կարապի համար, խաշամի համար` միշտ խոնավ ու թաց ու… նաև Ձեզ համար – ՄԱՐԴԻԿ: Սակայն աղոթքս դալուկ մոմի պես հալչում է,վերջանում ու թողնում է բիծ,թողնում  է ավանդ` ՀՈՒՅՍ ու ՍԵՐ անվամբ: Ժպտում եմ…ժպտում եմ Ձեզ խաղաղ ու հանգիստ և… զլանում եմ ոչ թե աղոթել, այլ Ձեզ  աղոթքներ սովորեցնել ու տալ թևեր թռիչքի  համար.. Հոգուս խորքում  ժլատ եմ գուցե:    Ոոոոոոոոոչ:  Հոգուս խորքում իրատես եմ ու կարծում եմ` հարկավոր չէ բյուրեղացած արցունքներովս լցնել ինչ-որ դանայան տակառ, կամ էլ շաղ տալ բարություն ու սեր  մի տորիչելյան դատարկության մեջ, ուր միշտ, լոկ մի  սարսափելի ձայն կա` ԼՌՈՒԹՅՈՒՆ, և որի հոմանիշը դատարկությունն է: … Կա մի խորունկ ու տրտում աշխարհ… Ու փաաաաառք Աստծո,որ հեռու է Ձեր աշխարհից, որ օտար եք իմ աշխարհին: Ի սկզբանէ, խաչմերուկներում կյանքի այդ երկու աշխարհները չեն հատվել հիրավի, թե չէ` իմը կկործանվեր… Որովհետև, եթե  հանկարծ մեկը քայլեր աշնանային թաց խաշամի վրայով, եթե հանկարծ հեզ կարապին անխիղճ ու կուրաբար մորթեին սագի փոխարեն, եթե իմ բյուրեղացած արցունքներն աստղերի տեղ դնելով սպասեին, թե շուտով  մեկը կընկնի ու կիրականացնի  ինչ-որ երազանք…ուրեմն իսկույն ևեթ կմահանայի, ես չէի ապրի… չէի…           Կատակերգություն է, թե ողբերգություն`հաստատ չգիտեմ: Ախր ես ապրում եմ Ձեր աշխարհում…սակայն ներողություն եմ խնդրում` չեմ թողնի ապրեք ու մտածեք իմ աշխարհում: Հոգուս անհունում,  ես չմարող, խոր  հավատով կաղոթեմ Ձեր` համայն մարդկության,  երջանկության և բարության համար:…  Հոգուս  անհունում…ախր  ԵՍ ԲԱՐԻ ԵՄ………………….

ԼՈՒՍԻՆԵ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

loading...

Կարդացեք նաև

Արշակ Սեմիրջյան . Պոեզիա

admin

Էլիզա Պետրոսյան «Արվեստի սահմանները…»

Բարև, ես Գուրգենն եմ…

admin