Ամսագիր.am
Image default
Զարմանազան

Ամանորյա տոնածառ. Պատմությունը և հետաքրքիր խորհուրդներ

Դեկտեմբերի վերջին արդեն ամենուր տոնական տրամադրություն է: Նոր տարին զուգորդվում է ձյան, շողշողուն տոնածառի, ինչպես նաև ցրտի հետ, որից հետո այնքան հաճելի է տաք տանը հայտնվել:
Կարելի՞ է արդյոք պատկերացնել Նոր տարին առանց գեղեցիկ զարդարած տոնածառի, որը վաղուց արդեն դարձել է Նոր տարվա խորհրդանիշը: Տոնածառը ազգությամբ գերմանուհի է:  Այն համարվում էր սուրբ ծառ և խորհրդանշում էր անմահությունը, հավատարմությունը, երկարակյացությունը, արժանապատվությունը:  Ռուսաստանում տանը տոնածառ դնելու ավանդույթը սկիզբ է առել 17-րդ դարում Պետրոս I օրոք:

Ամանորը սպասված տոն է բոլորի համար և յուրաքանչյուրը ձգտում է իր բնակարանում ապահովել տոնական բարձր տրամադրություն՝ զարդարելով սենյակներն ամանորյա փայլերով, խաղալիքներով, մոմերով և զարդերով։
Ամանորի ամենագլխավոր խորհրդանիշը՝ տոնական եղևնին է։ Ուստի շտապեք ձեռք բերել փարթամ և շքեղ անտառային գեղեցկուհուն։ Գնելիս ուշադրություն դարձրեք, որպեսզի տոնածառի ճյուղերը լինեն ամուր՝ խաղալիքների ծանրությունից թուլանալուց և պոկվելուց խուսափելու համար։ Եթե բնակարանն ավելի փոքր է և ունեք տեղի խնդիր, ապա կարելի է ընտրել նաև փոքրիկ տոնածառ կամ եղևնու առանձին ճյուղեր։ Այդ դեպքում զարդարելիս պետք է լինեք ավելի զգույշ և յուրաքանչյուր խաղալիքը, փայլը տեղադրեք ճաշակով՝ համադրելով գույներն ու բոլոր խաղալիքների չափսերը։ Ողջ բնակարանը կունենա հիանալի տեսք և կփայլի իր յուրօրինակությամբ, եթե այն զարդարեք ինքնուրույն ու սեփական ձեռքերով պատրաստված խաղալիքներով, զարդերով։
Ամանորին մոմերը ևս շատ կարևոր և պարտադիր աքսեսուարներ են  բնակարանում։ Ցանկալի է գնել հատկապես ամանորյա տոնական մոմեր, որոնք կլինեն դարչինի և ցիտրուսային մրգերի բույրերով։
 Չնայած դրան, դուք կարող եք նաև բնակարանում ունենալ սովորական մոմեր և ինքնուրույն վրան ավելացնել մի փոքր հալեցրած ու նախապես երանգավորված մեղրամոմ՝ ողջ մոմը պատելով փայլով ու նրբահոտ բուրմունքով։
Բնակարանը զարդարելիս՝ գլխավորը չմոռանաք խնամքի և ճաշակի մասին (յուրաքանչյուր զարդն ու աքսեսուարը պետք է լինեի նրբագեղ՝ համադրած բոլոր երանգները)։
loading...

Կարդացեք նաև

Էլեկտրոնային գրքեր կարդալու անվճար և հարմարավետ հարթակ

admin

Աշխարհի ամենահետաքրքիր 10 ժամացույցները

Սուսի Միսակյան

Աշխարհի ամենաանվտանգ երկրները

admin