Ամսագիր.am
Image default
Զարմանազան

Սննդամթերքներ որոնք պետք չի գնել

Խանութներում սնունդի տեսականին այժմ շատ մեծ է: Կարողացեք ճիշտ ընտրություն կատարել, հատկապես եթե երեխաների հետ եք խանութում:

1.Մի գնեք «ապակե» գույնզգույն կոնֆետներ, քաղցր մածուկներ, «չուպա-չուպսեր»: Դրանք պարունակում են մեծ քանակությամբ շաքար, գունանյութեր, քիմիական հավելումներ և այլն:
2.Մի գնեք չիպսեր, ինչպես եգիպտացորենի, այնպես էլ կարտոֆիլի: Դրանք պարունակում են ճարպ ու ածխաջրային խառնուրդ: Օգտագործվում  է գունանյութ և համի փոխարինիչներ: Այստեղ ներառում ենք նաև ֆրիները` ձեթը երկար եփվելուց դառնում է օրգանիզմի համար վտանգավոր:
3.Մի գնեք գազավորված ըմպելիքներ: Դրանք պարունակում են շատ շաքար, քիմիական տարրեր և գազեր:
Գիտնականները 18 ամիս հետազոտել են 810 մարդու: Պարզվել է, որ շաքարի եւ գազի խառնուրդը կարող է արյան ճնշման տատանումների պատճառ դառնալ: Գազավորված ըմպելիքներից պիտի հրաժարվեն հատկապես արյան բարձր ճնշմամբ տառապողները:
Ըստ գիտնականների` օրական երկու բաժակն էլ բավական է առողջական խնդիրներ ունենալու համար: Հետազոտողները պարզել են, որ գազավորած ըմպելիքում պարունակվող ֆոսֆատներն արագացնում են օրգանիզմի ծերացման նախանշանները: Ֆոսֆատները կարող են նաև մեծացնել երիկամների հիվանդության, սրտանոթային համակարգի կալցիֆիկացիայի, մկանային դիսֆունկցիայի և մաշկի ատրոֆիայի զարգացման հավանականությունը:
Հարվարդի ատամնաբուժական դպրոցի մասնագետներն ընդգծում են առողջ սննդակարգի և ֆոսֆատների ճիշտ սպառման անհրաժեշտությունը լավ ինքնազգացողության և երկարակեցության համար: Հետազոտությունը կատարվել է մկների 3 խմբի վրա: Ամերիկացի գիտնականները բացատրում են, որ ֆոսֆատները մարդու օրգանիզմի վրա ունեն թունավորող ազդեցություն, իսկ դրանց մեծ կոնցենտրացիաները գտնվում են գազավորած ըմպելիքի մեջ:
4.Մի գնեք շոկոլադե սալիկներ: Սրանք պարունակում են մեծ թվով կալորիա: Արհեստականորեն ավելացված համը և բույրը գրավիչ են, անշուշտ, սակայն մի հիշեք որ դրանք պարունակում են քիմիական հավելումներ:

5.Մի գնեք Երշիկ, նրբերշիկ և այլն
Դրանք պարունակում են մեծ քանակությամբ աղ, ճարպ ու քիմիական հավելանյութեր, որոնք ինչպես պնդում են ԱՄՆ ուռուցքաբանական հետազոտությունների ինստիտուտի մասնագետները, առաջացնում են հաստ աղիքի քաղցկեղ: Իսկ ահա սննդարար նյութեր (վիտամիններ, բջջանյութ և այլն) դրանք գրեթե չեն պարունակում:
6.Մի գնեք սառեցված պատրաստի կերակրատեսակներ
Կիսաֆաբրիկատները` կոտլետը,  բլինչիկը, պելմենին և այլն երբեմն անվնաս են թվում, սակայն իրականում նման սննդի մեկ չափաբաժինը պարունակում է մինչև 1000 կալորիա ու մինչև 60 գ ճարպ: Այդ նույն կերակրատեսակների «դիետիկ» տարբերակները ոչնչով լավը չեն`  հավելանյութերի և աղի քանակը փոխհատուցում է ճարպերի «խնայողությունը»:
7.Մի գնեք մարգարին :
Չնայած գովազդային հայտարարություններում մարգարինը ներկայացվում է որպես կարագի առավել առողջարար փոխարինող՝  դրանում կան տրանսճարպեր, որոնցից բարձրանում է արյան մեջ վատ խոլեստերինի քանակը, տուժում են անոթների պատերը: Այնպես որ ավելի լավ է հացի վրա «ազնիվ» կարագ քսել, իսկ ճաշ եփելիս գործածել օրինակ` ձիթապտղի ձեթ:

 

loading...

Կարդացեք նաև

Ինչպես ունենալ առողջ համակարգիչ: Կարևորագույն 5 խորհուրդներ

Սուսի Միսակյան

Վնասո՞ւմ է արդյոք փիրսինգը մեր մարմնին:

Սուսի Միսակյան

Ինչպես ապրել երկար

admin