Ամսագիր.am
Image default
Գրական Անկյուն

ԵՍ ՀԱՅ ԵՄ

ԵՍ ՀԱՅ ԵՄ, լինեմ թեպետ ուրիշ հողում,

Թեպետ գնամ աշխարհի ծայր,

ԵՍ կմնամ իմ հայրենի

Ժառանգորդը մեծ պապերիս…

Մասիս սարի, հզոր սարիս թիկունքն առած իմ թիկունքին,

Ես կհսկեմ իմ հայրերի հողն ու ջուրը…

Ես կհսկեմ քունը կորցրած իմ սարի պես.

Երկինքն ինքը կարտացոլվի իմ լուսավոր աչքերի մեջ..

Եվ կթեքվեմ դեպի Հայոց շինականի տաղ ու խաղին,

Ու աչքերիս մարգարիտներ կհայտնվեն`

Լույս թողնելով լույսից հոգուս, որ դառնում է շանթ ու որոտ.

Կայծակնահար կաղնու ծխի նման մի մութ աշխարհ,

Երբ թեքվում է դեպ հակառակ…լյառն հակառակ,

Սարս հարկավ նոթերը կախ միտք է անում.

-Այս ինչ զուլում Բիբլիական իմ ալեհեր գլխին բերիր,

Օ~, Տեր Աստված, օրհասական այս պահերին ես երդվում եմ.

Տեսնելո’ւ եմ….առնելո’ւ եմ կարոտն իմ նախնյաց փառքի…

Ու կպարե’ն որդիներս դեռ քոչարին ի’մ լանջերին…

photo by VanՕֆա

loading...

Կարդացեք նաև

Էլիզա Պետրոսյան «Արժեքներ»

‘Նվիրում եմ իմ լավ ընկեր է. Յ.-ին’

admin

ԿԱՐՈՏ

admin