Ինչպես ունենալ առողջ համակարգիչ: Կարևորագույն 5 խորհուրդներ
Համակարգչային վիրուսը իրենից ներկայացնում է փոքր ծածկագիր կամ ծրագիր, որը կարող է համակարգչում հայտնվել համակարգչի կանոնավար աշխատանքի համար պատասխանատու թղթապանակներում և զգալի վնաս հասցնել :
Համակարգչային վիրուսները ստեղծվում են մարդկանց կողմից և անընդհատ մոդիֆիկացվում են: Դրանք ստեղծվում են տարբեր նպատակներով:
Վիրուս ստեղծում են գումար վաստակելու համար, ինչ-որ բան կանխելու համար, պետական մարմիններին «նամակ» ուղղարկելու համար և այլն:
Ցանկացած համակարգչային օգտատեր ուղղակի մի քանի հրաման գրելով Command Prompt-ում (cmd.exe) կարող է ստեղծել պարզագույն համակարգչային վիրուսներից մեկը՝ առաջին ինքնակրկնապատկվող վիրուսը: Այս տեսակի վիրուսները համակարգչագետերի կողմից ստացել են worm անվանումը: Այս վիրուսը իրենից ներկայացնում է մի քանի հրամաններից կազմված ծրագիր, որն ինքնակրկնապատկման միջոցով անցնում է մի համակարգչից մյուսը և դանդաղեցնում է համակարգչի աշխատանքը: Վիրուսներից պաշտպանվելու համար համակարգչում անտիվիրուսի առկայությունը բավական չէ:
«Առողջ» համակարգիչ ունենալու համար պետք է կատարել հետևյալ գործողությունները.
1.Ռեգուլյար ստուգել վիրուսների առկայությունը համակարգչում, կամ դարձնել վիրուսների որոնումները ավտոմատ:
2. Երբեք մի անտեսեք անտիվիրուսի ծանուցումները:
3.Ժամանակ առ ժամանակ ստուգել թարմացումների առկայությունը համացանցում և հնարավորության դեպքում դրանց ներբեռնել:
4.Միևնուն համակարգչի մեջ միաժամանակ երկու անտիվիրուս չգործածել:
5.Երբեք չանջատել firewall-ը:
Վիրուսների մեծամասնությունը ստեղծված են Windows օպերացիոն համակարգին վնասելու համար: Այժմ հանդիպում են այնպիսի վիրուսներ, որոնք կոչված են մի քանի ուղղությամբ վնաս հասցնելու: Ըստ վերջին ֆորումներում գրված նյութերի կան նաև Stealth վիրուսներ, որոնց կարելի է գտնել միայն այն ժամանակ երբ նրանք արդեն իրենց «սև գործը» կատարել են:
Առաջին վիրուսներից մեկի անունն եղել է Creeper: Այն հանդես է եկել “I’m the Creeper. Catch me if you can”(Ես Creeper-ն եմ, բռնիր ինձ եթե կարող ես) հաղորդագրությամբ: Այս վիրուսի թիրախը DEC PDP-10 համակարգիչներն էին, որոնք աշխատում էին TENEX օպերացիոն համակարգով: Creeper վիրուսի դեմ պայքարելու համար ստեղծեցին Reaper-ը:
Microsoft Windows-ի համար նախատեսված առաջին վիրուսը WinVir-ն է: Այս վիրուսի թիրախը Windows 3.0 օպերացիոն համակարգն էր և սա շատ վտանգավոր չէր: Microsoft-ի համար լուրջ վտանգ հանդիսացավ ավստրալիացի հաքերների գրած VLAD վիրուսը, որի հիմնական նպատակը WINDOWS 95-ն է:
Առողջ պահեք ձեր համակարգիչը հնարավորինս հետևելով մեր խորհուրդներինց և և առողջ կլինեն նաև ձեր նյարդերը:
Տիգրան Մշեցյան