Ամսագիր.am
Image default
Ես և Նա

Էներգետիկ Վամպիրներից Պաշտպանվելու Գործնական Միջոցներ

Բոլորին էլ ծանոթ  է հոգնածության ու թուլության զգացումը որոշ մարդկանց հետ շփումից հետո: Եթե  տրամադրության անկումն ու էներգիայի նվազումը կոնկրետ մարդու հետ շփումից հետո հաճախակի  են դառնում ապա Դուք անկասկած անհաջողություն եք ունեցել ընկերանալ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՎԱՄՊԻՐԻ հետ:

Գուցե այդպիսի մարդիկ Ձեզ հանդիպեն տրանսպորտում, աշխատավայրում կամ բարեկամների շրջապատում:
Այս երևույթի մի քանի տարբերակումներ կան: Դրանցից մեկը էներգետիկ վամպիրներ են, ովքեր ունեն թույլ էներգետիկա և ակամա կամ գիտակցաբար ձգում են դիմացինի էներգիան:

425.lohan2.cm.5811Էներգետիկ վամպիրները, մարդիկ են, ովքեր ունեն կարողություն դիմացինին էմոցիոնալ անհավասարակշռվածության մղելու` կատաղություն, տխրություն, նյարդայինություն և դրանով հանդերձ նրան մեղադելու առիթ չկա. «Նա պարզապես ասաց իր կարծիքը»:

Այլ խոսքերով նրանք մանիպուլյատորներ են, ովքեր հասնում են իրենց նպատակին տարբեր  ճանապարհով . ագրեսիայի, ամոթի , մեղքի զգացումների առաջացմամբ:

Վամպիրները կարող են լինել լռակյաց և աղմկոտ-ագրեսիվ: Լռակյաց վամպիրները կարող են Ձեր էներգիան խլել միայն դիմախաղաղի, հայացքի շնորհիվ .(«Բայց միթե ես որևէ բան ասացի») , իսկ Էներգետիկ վամպիրների ագրեսիվ տեսակները տարբերվում են նրանով, որ շփման ընթացքում զրուցակցի հոգեկանում փնտրում են զգայուն և առավել խոցելի կետը, այնուհետև վարպետորեն հարված են հասցնում այդ ցավոտ տեղին: Եվ երբ զոհը սկսում է բուռն ու զայրացած պաշտպանվել՝ արտահայտելով իր հույզերը, վամպիրը հաճույք է ստանում դրանից: Նա ստացավ ցանկալի էներգիան և կարող է անգամ ժպտալ ի պատասխան: Ագրեսիվ տեսակի վամպիրից պաշտպանվելու համար, նրան էներգիա խլելու առիթ մի՛ տվեք: Սկանդալի կամ վեճի ծագման դեպքում, պատրաստակամորեն համաձայնեք նրա հետ կամ շրջանցեք բոլոր զրույցները՝ միանգամից հասկացնելով, որ խոսակցության այդ թեման Ձեզ հետաքրքիր չէ:
Էներգետիկ վամպիրների հաջորդ տեսակին են պատկանում մարդիկ, ովքեր, չնայած իրենց նորմալ վիճակին, մշտապես խղճահարություն են պահանջում իրենց հանդեպ: Դա կարող են լինել ծեր ծնողները, որոնք օգտագործում են իրենց երեխաների անսահման սերը` անընդհատ գանգատվելով, թե որքան բարդ է իրենց համար ապրելը: Իրականում նրանք այդ անում են ոչ թե վատ կյանքից, այլ միայնակությունից՝ ցանկանալով երեխաներին ավելի շատ ներգրավել իրենց կյանք: Այս կատեգորիային կարելի է դասել նաև իրենց շատ լավ զգացող, սակայն տնային գործերը չկատարելու համար մշտապես վատ ինքնազգացողությունից բողոքող քմահաճ կանանց, ինչպես նաև՝ այդ կերպով փող վաստակելու անհրաժեշտությունից գլուխ պահող ամուսիններին: Խղճալով և նրանց փոխարեն աշխատանքը կատարելով՝ մարդն իրենց տալիս է սեփական էներգիան: Ընկերուհին կամ ուղղակի ծանոթը, որն անդադար պատմում է այն մասին, թե որքան վատ է ապրում, նույնպես կարող է հոգնեցնել իր զրույցներով և էներգիա խլել: Խեղճ տեսակի էներգետիկ վամպիրների հետ շփման մեջ աշխատեք ընդհատել կյանքի հանդեպ նրանց բողոքները և խոսակցությունը տարեք ավելի չեզոք թեմաների ուղով:
Էներգետիկ վամպիրների անօգնական տեսակը նույնպես կարելի է համարել խեղճ, սակայն սա նախորդից տարբերվում է որոշումներ կայացնելու անընդունակությամբ: Դա հիվանդներն են, որոնք պառկած են անկողնում և մտերիմ մարդկանցից պահանջում են հոգատարություն և ուշադրություն: Օրինակ՝ խնամելով անկողնուն գամված հիվանդին՝ շատ մարդիկ հրաժարվում են իրենց կյանքից և շատ արագ սկսում իրենք հիվանդանալ՝ էներգիայի ամբողջական տրման հետևանքով: Անօգնական տեսակի վամպիրիզմից պաշտպանվելու համար օգնե՛ք, սակայն թույլ մի՛ տվեք, որ Ձեզ ամբողջովին օգտագործեն: Եթե Դուք ձեռնամուխ եք եղել բարի գործեր կատարելուն, ապա պետք չէ ինքներդ Ձեզ զոհի վերածեք:
vampirԷներգետիկ վամպիրներից պաշտպանվելու մի քանի գործնական միջոցներ կան

  1. Էներգետիկ վամպիրի հետ շփումը կմեղմացնի հումորը և ոչ այնքան  լուրջ վերաբերմունքը նրա խոսքերի և գործողությունների նկատմամբ:
  2. Վամպիրի հարձակումը կանխեք նրա համար անսպասելի ռեակցիայով: Խափանեք նրա պլանը, ինչպես անում են հմուտ խաբեբաներին որսալու դեպքում:
  3. Բարեհամբույր ժպիտը և միանշանակ համաձայնությունը երաշխավորում են զոհի հանդեպ անհետաքրքրություն:
  4. Այն վամպիրիների համար, որոնք պաշտում են արցունքներով  ողողել Ձեր բնակարանը,  շատ հարմար պաշտպանվելու տարբերակ է հակադարձ մի սրտաճմլիկ պատմություն, շատ տհաճ մանրամասներով:

 

Ոչ մի պարագայում  չարժե հարձակվել էներգետիկ վամպիր հանդիսացող մարդու վրա, իսկ հարձակումներին դիմակայեք  մեծ համբերությամբ, առանց վնասելու ձեր հոգեկան կամ ֆիզիկական առողջությունը:

Վամպիրին հարցրեք իր նպատակների մասին: Եթե սկիսուր մայրիկը անվերջ փնթփնթում է, որ Դուք տան գործերը չեք հասցնում, մի վիճեք նրա հետ: Հարցրեք , արդյոք նա ուզում է ինքը վերցնել իր վրա տնային գորխերի պատասխանատությունը կամ գուցե վարձեք տնային աշխատողի:

Առաջարկեք ելք: Եթե անվերջ Ձեր դիմացինը խոսում է այն մասին թե որքան վատ է զգում իրեն, ինչ վատ վիճակում է, մի որևէ տարբերակ առաջարկեք, որ կօգնի նրան , եթե չի ընդունի, անհապաղ փոխեք խոսակցության նյութը:

Խուսափեք: Ինչ-որ մեկը Ձեզ պատմում է տհաճ պատմություններ ուրիշների մասին կամ բամբասում է. լքեք այդ տարածքը, որտեղ նա է, հնարելով մի որևէ պատճառաբանություն:

Փոխեք Ձեր դիրքը: Ձեր կոլեգան անընդհատ անփույթ տեսք ունի և հոգոց է անում ու տրտնջում. փոխեք աթոռը , դրեք ականջակալներ ու նկատեք այդ ամենը:

Ոչ մի պարագայում թույլ մի տվեք, որ որևէ մեկը խլի Ձեր էներգիան, ապրեք, ուրախացեք ու խուսափեք նմանատիպ մարդկանցից:

 

loading...

Կարդացեք նաև

Սկիսուրների և Զոնքաչների մասին

Սուսի Միսակյան

10 փաստ սիրո մասին

Սուսի Միսակյան

Սիրուհու դերում

admin