Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ

8

Սիրելի՛ հայրենակիցներ,

phpThumbՍրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության տարեդարձի կապակցությամբ։
22 տարի առաջ այս օրը  հայ ժողովրդի դարավոր իղձերի իրականացման և  պատմական արդարության վերականգնման սկիզբ դրվեց, և մեր ժողովուրդը ձեռնամուխ եղավ սեփական պետության կայացման, ամրապնդման, հզորացման  ու զարգացման գործընթացին: Հաղթահարելով անկախության կայացման առաջին տարիների դժվարությունները՝ մենք այսօր վստահորեն կանգնած ենք ժողվրդավարությունը որպես զարգացման ուղի ընտրած և դրանով առաջնորդվող աշխարհի կայուն զարգացող երկրների շարքում։ Մեր երազանքների երկիրն ունենալու համար, սակայն, դեռ անելիքներ ունենք, ունենք բոլորս ու մեզանից յուրաքանչյուրը,  քանզի հզոր ու բարեկեցիկ երկիր ունենալը բոլորիս ցանկությունն է: Մեր ժողովուրդն իր դարավոր պատմությամբ ապացուցել է, որ ընդունակ է հաղթահարելու ցանկացած դժվարություն, և ես համոզված եմ, որ ի վերջո մենք ունենալու ենք  մեր երազած հզոր, նաև բարեկեցիկ հայրենիքը:
Շնորհավորելով մեր երկրի թերևս ամենակարևոր տոնի՝ Անկախության օրվա  կապակցությամբ,  բոլորիս խաղաղություն ու ստեղծագործ աշխատանք եմ մաղթում՝ հանուն մեր երկրի ու մեր սերունդների անհոգ ապագայի:

ՏԱՐՈՆ  ՄԱՐԳԱՐՅԱՆ
                                                                            Երևանի քաղաքապետ