Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Մահացել է հայ անվանի դերասան Սոս Սարգսյանը

sosԵրեկ, սեպտեմբերի 26-ին իր մահկանացուն է կնքել հայ անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Արտաշեսի Սարգսյանը:

Դերասանը ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում։ 1948 թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես դերասան։ 1954 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1954-1991թթ. եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան։

1991 թ. հիմնադրել է Համազգային թատրոնը։ 1997-2006 թթ. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորն է եղել, 2006-ից` ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը։ 2009 թ. ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։

Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, ինչպիսիք են` «Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո», «Սոլյարիս», Հայաստանում և ԽՍՀՄ մյուս տարածքում նկարահանված բազմաթիվ այլ ֆիլմերում։ Ռուսաստանցի բեմադրիչների նկարահանված ֆիլմերում առավել հայտնի են իր խաղացած Գիբարյանի (Տարկովսկու «Սոլյարիս»), թափառիկ արտիստի (Վ.Բորտկոյի «Առանց ընտանիքի»), Ֆեոֆան Պրոկոպովիչի (Ա.Պռոշկինի «Միխայլո Լոմոնոսով») դերերը։

Նրա մահով մեկ աստղ էլ մարեց հայոց երկնակամարում, և նրա կերպարը վառ կմնա մեր սրտերում Նահապետի, «ընկեր լեյտենանտի» և շատ այլ կերպարների մարմնավորմամբ:

loading...

Կարդացեք նաև

Սերժ Սարգսյանը 58 տարեկան է

admin

Մեդիան` ընդդեմ կանանց նկատմամբ սեռական բռնության

admin

Թաց սպունգերով մրցելը վտանգավոր է

Սուսի Միսակյան