Ամսագիր.am
Image default
Հոբելյարի անկյուն

Անվանի բանաստեղծուհի Ախմատովայի 122-րդ ամյակը

Աննա Ախմատովան ծնվել է 1889 թվականին: Ռուս բանաստեղծուհի է :

Ծնվել է Օդեսայի մոտ` ինժեներ-մեխանիկի ընտանիքում։ 1907-ին ավարտել է Կիևի գիմնազիան։ Նույն թվին տպվել է նրա առաջին բանաստեղծությունը։ Պետերբուրգում սովորել է Ռաևի Բարձրագույն պատմական-գրական դասընթացներում, 1910-12 թթ. ճանապարհորդել է Գերմանիայում, Ֆրանսիայում,Իտալիայում։

Արդեն առաջին բանաստեղծությունները Ախմատովային բերեցին համառուսական ճանաչում։ Նրա ստեղծագործությունները առավելապես սիրային բնույթ ունեն` հագեցած դրամատիզմով, տագնապի, մոտալուտ աղետի սպասումով։

Մահվան, կորստյան, տխրության մոտիվները նրա պոեզիայի մշտական ուղեկիցներն են։

Ախմատովան հոգու նրբին ելևէջների, անցումների, հուզումների ու խռովքների պատկերման մեծ վարպետ է։

Նրա լեզուն ձգտում է պարզության, մոտ է խոսակցականին, միաժամանակ հագեցած իմաստային խտացումներով ու աֆորիզմներով։

Ախմատովայի պոեզիայում կարևոր տեղ են գրավում հայրենիքի, հայրենասիրության թեմաները։ Այս գործերում խոսակցական լեզվաոճին փոխարինելու է գալիս պաթետիկ-հռետորական ոճը, զտված բանաստեղծական բառապաշարը։

Ախմատովան իր ռուս բանաստեղծություններում հենվում է դասական բանաստեղծների` Ալեքսանդր Պուշկինի, Բարատինսկու, Ֆեոդոր Տյուտչևի,Նիկոլայ Նեկրասովի, Ալեքսանդր Բլոկի ստեղծագործական փորձի ու ավանդների վրա։ Ամենամեծ ազդեցությունը, սակայն, նրա վրա թողել է Ինոկենտի Անենսկու պոեզիան։

Մահացել է 1966 թվականին:

 

 

loading...

Կարդացեք նաև

Այսօր Վեհափառի ծննդյան օրն է

1941 թ-ի այս օրն է ծնվել անվանի երգիչ եւ երգահան Բոբ Դիլանը

admin

Ջորջ Օրուելի ծննդյան օրն է

admin